Բաղակաց կրթական կենտրոնի Գ կուրսի ուսանող Գոռ Փարսյանի անդրադարձը Արհեստական Բանականութեան (AI) թեմայով քննարկմանը։
«Այս հանդիպման ժամանակ գնահատուեց Արհեստական Բանականութեան աւգուտը եւ վնասը բնակչութեան մարդկանց վրայ։
Պարզուեց, որ այն բաւականին մեծ աւգուտ է տալիս տեղեկութիւն փնտրելու եւ համակարգելու հարցում, բայց նրանց ովքեր դեռ պատրաստ չեն տեղեկութիւնը ինքնուրոյն փնտրել, հասկանալ եւ աւգտագործել տարբեր իրաւիճակներում այսինքն ՝ պատրաստ չեն սովորել դա վնասում է։ Ավելի պարզ ասած այն հեշտացնում է սովորելու գործընթացը, բայց եթե դու չգիտես ինչ է սովորելը եւ ինպէս սովորել ապա այն քեզ վնասում է, քանի որ կյանքը անվերջ ուսուցում է։
Կրթական ոլորտից մասնագէտները բազմաթիւ աւրինակներ են բերել այդ 2 տեսակետի վերաբերեալ։ Գտնուել են դէպքեր, երբ աշակերտը առաջադրանքը արհեստական բանականությունով էր անում եւ պարզ երեւում էր դա, դեպքեր եւս որտեղ դա չեր երեւում։ Բերվել են աւրինակներ երբ ընդհանուր թիմին միայն առաջ էր տանում արհեստական բանականությունը որտեղ աւգտագործում էին արհեստական բանականության դրական կողմը կային եւ հակառակ դէպքեր։
Բերուեցին եւ արդերկրեայ փորձեր որտեղ ներդրել են արհեստական բանականութիւն կրթական համակարգի մէջ աւելի արդիւնաւետ դարձնելու համար։
Ընդհանուր փորձը հիմքի բերելով ընդունուեց, քանի որ արհեստական բանականութիւնը հասանելի է բոլորին եւ նրանից աւգտուում են եւ՛ հիմարները եւ՛ խելացիները, եւ՛ չար կամեցող մարդիկ։ Ամբողջական կառաւարում միայն աւգուտ դուրս բերելու համար անհնար է եւ համենայն դեպս աւելի շատ աւգուտ ստանալու քան վնաս տարբերակի համար մեզ անհրաժեշտ է աւելի տարածել արհեստական բանականութեան աւգտագործման գաղափարը մարդկանց մէջ որպեսզի ով կարողանում է սովորել սովորի, իսկ ով չգիտի ընդհանուր փոնի վրա երեւա որպեսզի նրան կարողանան ուշադրութիւն դարձնել։
Բայց այսպէս էլ արհեստական բանականութիւնը ներխուժում է մեր առաւրեան եւ դառնում է ժամանակի ընթացքում անփոխարինելի գործիքներից մեկը եւ այսպէս մեզ համար նրանից ազատուելը աւելի դժուար է լինելու ինչպէս եւ հեռախոսից, որը մեր առաւրեաի պարտադիր կտորն է։
Ո՞րն է այստեղ ռիսկը։
Ի տարբերութիւն հեռախոսի որը մեզ տրամադրվում է որպես ֆիզիկական իր, անձնական գոյք արհեստական բանականութիւնը ուղղակի ծառաիւթիւն է մատուցում որից մենք կարող ենք աւգտուել։ Եւ պատկերացրեք երբ առաւրեաի կտոր դարձած արհեստական բանականութիւնը անբաժանելի մասը ՝ սանկցիաների կամ այլ պատճառի արդիւնքում չաշխատի մեր մոտ ինչ կլինի մարդկանց հետ։ Մարդկանց համարյա թե բոլոր գործողութիւնները կը դանդաղեն՝ քանի որ աւգնական հրեշտակ արհեստական բանականութիւնը որը կազմում էր առաւրեաի կարեւոր մասը եւ աւգնում էր ավելի արագ տանել խնդրի լուծման ընթացքը՝ չի լինի։
Այս խնդրին չհանդիպելու համար Հայաստանում նոյնպես զարգանում է արհեստական բանականութեան ստեղծման ոլորտը, որը հնարաւոր է, որ հզորութեամբ չհասնի ChatGPT կամ DeepSeek-ին, բայց կլինի այլընտրանք, երբ սկսուի նմանատիպ ճգնաժամ մարդիկ կկարողանան վստահել եւ աւելի վստահելի դարձնել։ Այն կդառնայ այդ մարդկանց վերջին հույսը։
Այս ամենից կարող ենք եզրակացնել որ, աճի գործընթացը արագացնելու համար տարբեր միջավայրերում, տարբեր ոլորտներում արհեստական բանականութեան աւգտագործումը լաւ գաղափար է, եւ աւելին պարտադիր է, որպէսզի մենք չվերածուենք դեգրադացուած երկրի, իհարկե ընդհանուր փոնի համեմատ, բայց պէտք է շատ ուշադիր լինել արհեստական բանականութեան բացասական կողմին եւս եւ կանխարգելել վատագոյն տարբերակները։ »