Դիտումների քանակը` 133
Հայ ինժեներների կողմից ստեղծված Krisp ստարտափը ճանաչվել է աշխարհի 100 լավագույն նորամուծություններից մեկը։
Իր ՖԲ էջում այդ մասին է գրել ստարտափի հիմնադիր Արտավազդ Մինասյանը։ Նա մասնավորապես գրել է․
«Հրաշալի նորություն Krisp-ի կողմից այս դժվար ժամանակներում։
Krisp-ը ամերիկյան TIME Magazine-ի կողմից ճանաչվել է 2020թ.-ի աշխարհի 100 լավագույն նորամուծություններից մեկը` արհեստական բանականության կատեգորիայում։
Իհարկե մեծ նվաճում է արժանանալ այս մրցանակին, բայց ավելի ոգևորիչ է, թե ի՞նչ այլ նորամուծություններ ենք բերելու աշխարհին 2021թ.-ի ընթացքում…»