Դիտումների քանակը` 75
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՀԱՄԱՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ապրիլի 26-ին նախատեսված համամարզային շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքների կազմակերպման նպատակով համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքային ժողով՝ վարչական շրջանների ղեկավարների և աշխատակազմերի մասնակցությամբ։
Ժողովի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական հիմնական հարցերը, աշխատանքների ճիշտ և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև բնակիչների ակտիվ մասնակցության ապահովման կարևորությունը։
Կոչ ենք անում համայնքի բոլոր բնակիչներին միանալ նախաձեռնությանը և միասին մեր համայնքը դարձնել ավելի մաքուր, կանաչ և խնամված։