Ապրիլի 23-ի լույսերը մարե՞լ են, թե պարզապես լռեցվել են

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ապրիլի 23-ի երեկոն միշտ ուներ ընկեր Լալազարյանի ու տղաների սարքած ջահերի, վառվող նավթի ու թարմ բացված կակաչների հոտը։ Մեր մանկության տարիներին դա քննարկելու չէր՝ բնական էր։ Մենք գիտեինք՝ այսօր հավաքվում ենք, որ հիշենք, որ ցույց տանք՝ կանք ու չենք մոռացել։

Տարիների հետ հասկանում ես Եղեռնի խորհուրդը ծաղիկ դնելը չէ։ Դա ընտրություն է՝ կամ հիշում ես ու արժանապատիվ ես ապրում, կամ մոռանում ես ու դառնում «զոհ»։

Իսկ այս տարի՞…

Այս տարի դպրոցը լռում է։ Ոչ մի ջահ, ոչ մի քայլերթ։ Փոխարենը՝ մի տեսաուղերձ «Քաղաքացու օրվա» մասին, որը նշվում է ապրիլի 25-ին։

Զուգադիպությու՞ն… թե՞ միտումնավոր մոռացության պետական ծրագիր։

Այս լուսանկարը արել եմ այսօր երեկոյան։ Ծաղիկները խոնարհվել են տասնամյա Նարեի և ևս մի փոքրիկ աղջկա կողմից։ Նրանք այսօր մեր համայնքի այն հազվագյուտ ու արժանավոր քաղաքացիներն են, ովքեր իրականում տեր են իրենց պատմությանը, երբ մեծերը նախընտրում են լռել կամ հարմարվել։

Քինալիս վախտն ա…

Հ.Գ. Չեմ քինալու։ Որովհետև հիշողությունը տոնն ա, իսկ տոնը չեն թողում քում, հեբ ընդեղ լուսերը քում ա։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել