Մինչդեռ սպասում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին ուղղված մեր վերջին հարցման արձագանքին, փորձենք ավելի լավ ճանաչել <<անվանի հնագետին, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր>> Աշոտ Փիլիպոսյանին, որը հանդիսանում է <<ավելի քան 40 մենագրության և 250 գիտական հոդվածների հեղինակ>>։
Հարցազրույցներից մեկում <<անվանի հնագետը>>, հերքելով Քարահունջի աստղադիտարան լինելը, հայտարարել է․ «Հայ ժողովուրդը բան ու գործ չուներ, որ աստղեր ուսումնասիրեր»։
Մեջբերենք հայ անվանի աստղագետն ու աստղաֆիզիկոսը, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի խոսքերը․ «Մարդը խոզից տարբերվում է գոնե նրանով, որ երբեմն ցանկանում է բարձրացնել գլուխը և նայել դեպի աստղերը»:
Հիշեցնենք, որ մեր հերոսը դասավանդում է Հայոց պատմություն Հայկական պետական մանկավարժական համալսարանում (ASPU)։ Ճանաչեք ձեր երեխաներին կրթողներին։
Յուրաքանչյուր օր, երբ Աշոտ Փիլիպոսյանը կգտնվի Քարահունջի տարածքում, մենք կհրապարակենք նրա կենսագրության նոր ուշագրավ դրվագներ։ Բաց մի թողեք․ հետաքրքիր է լինելու։