Դիտումների քանակը` 184
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սածիլների ԱՆՎՃԱՐ տրամադրում
«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը 2026 թվականին իրականացնում է բանջարաբուծության զարգացման ծրագիր, որի շրջանակներում Սյունիքի մարզի գյուղաբնակ ընտանիքներին կտրամադրվեն բարձրորակ լոլիկի, պղպեղի և սմբուկի սածիլներ։
Ծրագրի նպատակը
Աջակցել գյուղաբնակ ընտանիքներին
Զարգացնել տնային տնտեսությունները
Խթանել տեղական արտադրությունը
Բարելավել սոցիալ-տնտեսական պայմանները
Ինչպե՞ս մասնակցել
Մինչև ս.թ. ապրիլի 18-ը
Մոտենալ ձեր գյուղապետարան (վարչական տարածք)
Գրանցվել՝ ներկայացնելով անձնագիր
Շտապեք, գրանցումը սահմանափակ ժամկետում է
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան կամ ձեր վարչական տարածքի պատասխանատուներին։