Իմ կրթական ճանապարհի ամենաբեղուն շրջանը մոտենում է իր ավարտին։ Անչափ երջանիկ եւ հաջողակ եմ, որ եփվել եմ իրական միջավայրում, որտեղ բազմաթիվ հաջողություններ եւ անհաջողություններ եմ ունեցել։
Այս բարդ եւ մարտահրավերներով լի ճանապարհին իմ ամենամեծ ձեռքբերումը ԱգրոՍյունիք / AgroSyunik-ն է։ Վերջինիս եւ՛ գիտական, եւ՛ գործնական շրջանակում գործի եմ դրել այն ողջ ներուժը որը ստացա վերջին տարիների ընթացքում։
Անվերջ կարող եմ խոսել այն հնարավորությունների մասին, որ ստացա եւ մինչեւ այժմ էլ ստանում եմ։ Ի վերջո հենց այստեղ հասկացա, որ երազանք չէ Գորիսում անցնել Հարվարդյան կուրս, շփվել տարածաշրջանի լավագույն մասնագետների հետ, միջազգային ասպարեզում ներկայացնել Հայաստանը ամենատարբեր կառույցներում։
Անվերջ կարելի է խոսել դպրոցի մասին։
Այժմ ընդունելությունը մեկնարկված է։
Ես բոլորին կոչ չեմ անի գալ Բաղակաց Կրթական Կենտրոն / Baghakats Educational Center, կոչ եմ անում բոլոր այն երիտասարդներին, ովքեր իսկապես նպատակադրված են կրթվելու, զարգանալու, մեծանալու եւ հաղթելու կյանքի «բոլոր» ասպարեզներում։
Դե ինչ, դեռ շատ կխոսեմ դպրոցի մասին իսկ այժմ շտապեք դիմել, քանի որ լիցենզիայի շրջանակում տրամադրվող տեղերը խիստ սահմանափակ են։
Ի գործ