Դիտումների քանակը` 33
Դեկտեմբերի 7-ին մեր միջոցառումը սկսեցինք «Անձրևոտ օր» ներկայացմամբ՝ բեմադրված ռեժիսոր Ասյա Սիրեկանյանի կողմից։ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դերասանները հանդիսատեսին տարան Հրանտ Բաղդագյուլյանի արվեստանոցյան աշխարհից դեպի պատմվածքի նուրբ ու զգացմունքային սյուժե։
Բեմը ձևավորված էր արվեստանոցյան մթնոլորտով՝ ջերմ, տաքուկ ու մարդկային, իսկ տարածքում հնչում էին արվեստագետի սիրելի երգերը՝ ստեղծելով անկեղծ ու մտերմիկ տրամադրություն։