Անկախությունը գործընթաց է !
Անկախության գործընթացն անընդհատ ընթացք է՝ ոչ մի վարկյան չդադարող: Այդ գործընթացը պահանջում է ներդրում ու անմնացորդ նվիրումով ջանք: Անկախության գործընթացն աշխատելով է, ծառայությամբ, անընդհատ կրթվելով ու անընդհատ փոփոխվելով, ստեղծագործելով, մշակելով ու արարելով և անպայման զենքի կռվով ու ռազմով:
Վերջապես անկախությունը գործընթաց է՝ իր հստակ նպատակով, որտեղ [երբեք չպետք է շփոթել շարժումը գործողության հետ] (c):
Հայաստանի անկախության գործընթացը սկսվել է առաջին հանրապետության հայրերի հիմնադրմամբ և շարունակվում է, իսկ հանրապետության հերթական համարն այդ գործընթացի փուլերն են: Սակայն հայտարարվող չորրորդ հանրապետության հռչակվող գերագույն նպատակը՝ «կայֆավատը», չորրորդը կդարձնի ոչ թե հերթականն, այլ վերջինը՝ անկախության գործընթացի ողբերգական ավարտով:
Անկախությունը դաժան պայքար է, տոկում՝ երբեմն մաքառման հասնող: