Այս տեսակ համաժողովները հնարավորություն են ստեղծում միավորելու պետական կառույցների փորձությունը․ Մերուժան Զադայան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Այսօր մասնակցում եմ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների 1-ին համաժողովին։

Միջոցառումը նշանակալի հարթակ է պետական կառավարման համակարգի բարելավման, քաղաքականությունների համադրման և միջգերատեսչական համագործակցության խորացման համար։ Ուրախությամբ եմ մասնակցում այս նախաձեռնությանը որպես ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետազոտությունների բաժնի ղեկավար։

Գյուղատնտեսական գիտության և ագրոարտադրության ոլորտում գիտական տվյալահեն որոշումները կարող են լուրջ ազդեցություն ունենալ պետական քաղաքականությունների արդյունավետության վրա։ Այս տեսակ համաժողովները հնարավորություն են ստեղծում միավորելու պետական կառույցների փորձությունը, ներկայացնելու իրական խնդիրները և առաջարկելու գիտականորեն հիմնավորված լուծումներ։

Մարդը ուժեղ է իր կրթությամբ և հենց կրթված մարդն է, որ կարող է իրականում ուժեղացնել պետությունը։

Ապագա գիտնականի, մասնագետի կամ գյուղատնտեսի ստացած պատշաճ կրթությունը դառնում է մեր երկրի զարգացման հիմնասյուներից մեկը՝ գիտության, տնտեսության, առողջապահության, գյուղատնտեսության և պետական կառավարման բոլոր ոլորտներում։

Շարունակելու ենք ակտիվ մասնագետների ներգրավմամբ աջակցել պետական քաղաքականությունների գիտական հիմնավորմանը՝ ընդգծելով նաև կրթական համակարգի՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման ու արդիականացման կարևոր դերը։

Քանի որ հենց կրթությունն է, որ ձևավորում է մտածող, նախաձեռնող և պատասխանատու քաղաքացի, իսկ այդպիսի քաղաքացին է, որ օրեցօր ամրապնդում է պետությունը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել