Այս լուսանկարը Ռուբեն Մանգասարյանն արել է Քարվաճառում՝ Տաքջուր կամ Ջերմաջուր կոչված առողջարանային ավանում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Այս լուսանկարը Ռուբեն Մանգասարյանն արել է Քարվաճառում՝ Տաքջուր կամ Ջերմաջուր կոչված առողջարանային ավանում:

«Այդտեղ ռազմաճակատ չկար, խորը թիկունք էր: Բայց նույնիսկ այդ պարագայում զինվորները զենքն ուսից չէին իջեցնում: Լուսանկարն արվել է ցուրտ ժամանակ՝ փետրվար-մարտ ամիսներին: Զինվորներն առիթը բաց չէին թողել տաք աղբյուրում լողանալու: Բայց անգամ լողանալիս՝ զենքից չէին հրաժարվել:

Այս լուսանկարը բազմիցս տպվել է տեղական եւ միջազգային մամուլի էջերում, «Անկախության ճանապարհին» ցուցահանդեսում ներկայացված առաջին լուսանկարն էր, որը եՙւ ժպիտ է առաջացնում, եՙւ բավական լուրջ է: Առաջին հայացքից ծիծաղելի է թվում, բայց եթե փորձես պատկերացնել պահի լրջությունը, թե որքան լարված իրավիճակ է եղել, որ մերկ մարդը զենքը ուսից չի իջեցրել, հասկանում ես, որ այնքան էլ ծիծաղելի չէ»:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել