Ամանորյա հրաշք Գորիսի սահմանամերձ բնակավայրերում. շուրջ 300 երեխա ստացել է իր երազանքի նվերը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ամանորյա հրաշք Գորիսի սահմանամերձ բնակավայրերում. շուրջ 300 երեխա ստացել է իր երազանքի նվերը

Գորիսի համայնքապետարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի սերտ ու արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ այս տարի Ամանորը հեքիաթային դարձավ Գորիս համայնքի բոլոր սահմանամերձ բնակավայրերի փոքրիկների համար։ «Դարձիր Սանտա» բարեգործական նախաձեռնության շրջանակում շուրջ 300 երեխաների ամենանվիրական երազանքներն իրականություն դարձան։

Նախաձեռնության մեկնարկին բոլոր բնակավայրերի երեխաներն իրենց նվիրական ցանկությունները վստահել էին Ձմեռ պապին ուղղված նամակներում։ Գորիսի համայնքապետարանը՝ իր գործընկեր տարբեր կազմակերպությունների հետ միասին, և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հետևողականորեն աշխատեցին, որպեսզի յուրաքանչյուր նամակ ստանա իր պատասխանը։ Արդյունքում՝ սահմանամերձ բնակավայրերի բոլոր երեխաներին հասան հենց այն նվերները, որոնց մասին նրանք երազում էին։

Այս լայնածավալ բարեգործական ծրագրի հաջողության գրավականը դարձավ ուսանողական համայնքի բացառիկ միասնականությունը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի կոչին միացել էին Հայաստանի տասներկու բուհերի ուսանողական կառույցները, այդ թվում՝

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի,

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի,

Երևանի պետական համալսարանի,

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի,

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի,

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի,

Հայաստանում ֆրանսիական համալսարանի,

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի,

Հայաստանի եվրոպական համալսարանի,

Երևանի Հյուսիսային համալսարանի,

Հայ-ռուսական համալսարանի,

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները, դասախոսներն ու աշխատակիցները ևս իրենց ներդրումն ունեցան այս մեծ գործում՝ դառնալով սահմանամերձ գյուղերի փոքրիկների Սանտան։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել