Աղուդիի կռիվը՝ 1905-1906 թվականների հայ-թաթարական բախումների ժամանակ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Աղուդիի կռիվը։1905-1906թթ.հայ- թաթարական բախումների ժամանակ Գորիսի եւ Շնհերի շրջանին հանգիստ չէին տալիս Յայջիից(Հարժիս) ոչ հեռու գտնվող Քյուրդլարի քրդերը,որոնք Աղուդի եւ Վաղուդի գյուղերի թաթարների հետ փակում են Գորիս-Սիսիան ճանապարհը։ 1905թ.նոյեմբերին ՀՅԴ գործիչներ Ստեփան Ստեփանյանը, Դրոն,Քեռին իրենց ու տեղացիներից կազմված խմբերով որոշում են բացել ճանապարհը եւ հարձակվում են հիշյալ գյուղերի դիրքերի վրա։Մինքենդից օգնություն ստանալով թաթարները ուժգին դիմադրություն են ցույց տալիս եւ ստիպում մերոնց նահանջել։ Ստեփանի 13 հոգանոց ջոկատը,որի մարտիկների մի մասը շնհերցիներ էին(Միխայել,Խաչատուր,Գրիգոր….)Ղարաքիլիսեցի մի կնոջ մատնությամբ հայտնվում է շրջապատման մեջ։Հայ մարտիկները կռվում են մինչեւ փամփուշտների վերջանալը, ապա հրացանները քարերի վրա ջարդելով ոտքի վրա դիմավորում են մահը։Թաթարները կտրում են Ստեփանի գլուխը եւ պտտում թաթարական գյուղերով։ Դեկտեմբերի 29-ին Սեբաստացի Մուրադի գլխավորությամբ հայկական ուժերը,այդ թվում եւ Շնհերի ջոկատը հարձակվում են Քյուրդլարի վրա։Թշնամին տալիս է 158 զոհ ,իսկ գյուղն ավերվում է։Այսպես լուծում են Ս.Ստեփանյանի նահատակ խմբի վրեժը…..

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել