Ահա որտեղ է տանում իշխանությունների անպատժելիությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գրողը տանի, ոչ մի լեզվով հնարավոր չէ մոտ գալ հասարակության մեծամասնությանը. ադեկվատ մարդիկ ողջ հայության հազիվ երեք տոկոսն են կազմում, իսկ մնացածը ո՛չ կատակն են ընդունում, ո՛չ լրջությունը, ո՛չ մեծահոգությունը, ոչ էլ մարդու չարչարանքը…

Լավ, ավելի պարզ ասեմ.

Գիտե՞ք ինչն է սպանում մեզ՝ ողջերիս. տգիտությունը։ Հին ուխտի Դատավորաց գրքում շատ հրաշք մի պատմություն կա.

Աստված Գեդեոնին հրամայում է կրճատել զորքը։ Մի քանի անգամ տարբեր պատճառներ գտնելով՝ Գեդեոնը կրճատում է զորքը։ Աստված ասում է նորից կրճատիր։ Գեդեոնն այլևս պատճառ չի գտնում, որով կարելի էր զինվորներին կրճատել, և Աստված ասում է. «Երբ զորքը ծարավի, տար նրան դեպի սառնորակ գետը. Ես այնտեղ կլինեմ»։

Գեդեոնը զորքին տանում է ծարավը հագեցնելու և ի զարմանս նրա՝ զորքի մեծ մասը, սառը ջուրը տեսնելով, գցում է ձեռքի նիզակն ու փորի վրա պառկում գետի ափին՝ ջուրը լակելու շան պես…

Հաշված զինվորներ միայն, մի ծնկով իջնում են ծնկի, մի ձեռքի ափով ջուր առնում գետից՝ մյուս ձեռքին նիզակը պահած և աչքերը դեպի հորիզոնն ուղղած, որտեղից սպասվում էր վտանգը…

Եվ Աստված ասում է Գեդեոնին՝ «Ահա իմ զորքը. Այդ մի քանիսն ինձ հերիք են»։

Որպեսզի բարոյական իրավունք ունենաք ինձ մեղադրելու սառնասրտության մեջ, սիրելի անծանոթներ, առնվազն պիտի գոնե մինչև 19 տարեկան հետս մեծացած լինեիք, ու թե տեսնեիք այն ամենի կեսը, ինչ ես տեսա տակավին 18 տարեկանում, ձեր կյանքը, միայն տեսածից, կվերածվեր դժոխքի։ Ես սա վիրավորանքից չեմ ասում. Ասում եմ վերլուծությունների համար, թե ինչու՞ ոչինչ չի փոխվում հազարամյակներ. ահա թե ինչու չի փոխվում…

Տեսեք, այս պատմությունը մի անգամ էլ եմ պատմել.

Մարդկությունից և քաղաքակրթությունից հեռու աֆրիկյան մի ցեղում առաջին հայացքից զարմանալի մի պաշտոն կա, կոչվում է «Ցեղի պաշտոնական ալարկոտ»։ Ինչու՞մն է այդ պաշտոնը ստանձնողի դերը․ Սրան կարելի է ամեն ինչ՝ ինչ որ խելքին կբրդի։ Օրինակ՝

«Ցեղի պաշտոնական ալարկոտը» կարող է մտնել ցանկացած մեկի խրճիթն ու վերցնել իրեն դուր եկած ցանկացած բան։

Սա ազատված է ցանկացած ֆիզիկական աշխատանքից ու ոչինչ անձամբ չի անում։

Սա կարող է հենց այնպես, առանց պատճառի, մոտենալ ու ապտակել ուզած ցեղակցին։ Կարող է ընդհանուր ընթրիքի ժամանակ, զուտ հավեսի համար, թքել ընդհանուր կաթսայի մեջ, ու, ըստ ցեղի օրենքի, այս ամենի դեպքում անգամ, նրան ոչ ոք չի կարող մատով կպնել՝ նա ազատված է ամեն տեսակ պատժից։

Բայց… «Ցեղի պաշտոնական ալարկոտը», որը փաստացի ունի ողջ ցեղի մանդատը՝ այս ամենն անելու, վերը նշվածներից ոչինչ չի անում իր ցեղակցի դեմ, դեռ մի բան էլ, աշխատում է ոչ մեկից հետ չմնալ, ոչ մեկին պարտք չմնալ և բոլորի հետ հավասար հոգ տանել բոլորի մասին։

Բանն այնն է, որ այդ պաշտոնը փոփոխական է․ այն կարող է ստանձնել տարին մեկը՝ ողջ տարով։ Այսինքն, ողջ տարին քեֆերի մեջ, սրան-նրան ապտակ ու քացի տալու մանդատն ունենալով հանդերձ, այս պաշտոնը ստանձնողներից և ոչ մեկը չի գնում Ցեղին դեմ, որովհետև, պարզ հաշվարկով, նրան, կամ նրանց, ում վիրավորես, քացի տաս, թքես վրան, ապտակես, կարող է դառնալ հաջորդ «Ցեղի պաշտոնական ալարկոտը», ու պատկերացնու՞մ եք ինչ կանի նախորդ սրիկայի հետ․․․

Աֆրիկյան ցեղը, մարդկությունից ու քաղաքակրթությունից հեռու, չունենալով սահմանադրություն, չունենալով պոետ ու մուսա, չունենալով օպերայի երգիչ ու դերասան՝ մտավորականներ իբր, առանց ռեպրեսիվ ու ստիպողական մեխանիզմների, կարողանում է ապահովել Ցեղի ներսում կատարյալ կարգապահություն և փոխադարձ հարգանք։

Ձեր «Ցեղի պաշտոնական ալարկոտները», հերթով, օգտվելով ձեր տված մանդատից՝ համ թքեցին, համ քացի տվեցին, համ անպատվեցին, համ կոտորեցին, համ ապտակեցին, համ դատեցին, համ լարեցին՝ վստահ լինելով, որ հաջորդ պաշտոնական ալարկոտն իրենցից պատիվ չի պահանջի, որովհետև իրենցից առաջ էլ նույնն էր ամեն բան…

Տգիտությունը փորքսիվայր լակում է ջուրը, իսկ ինտելեկտը ծնկի է եկել՝ մի ձեռքում նիզակը պահած…

Զենքը չի սպանում ժողովուրդ, զենքն ընդամենը հետևանք է՝ մեծամասնական խրոնիկ տգիտության…

Այ էն ծնկի եկածները՝ նիզակը ձեռքերին պահած, փորձում են փրկել բերանով գետը մտած տգետներին, բայց որպես կանոն՝ հարձակումներն իրենց վրա են վերցնում…

Ափսոս էդ երեխեքը, ափսոս էս հրաշք ու օրհնված Երկիրը…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել