✅#Մեկ_քայլ՝ Բակունցի անունը կենդանի պահելու համար
🫶#Աջակցություն կրթական, գիտական և ստեղծարար նախաձեռնություններին
🌿 Ակսել Բակունցի անունը մեզ համար միայն գրական ժառանգություն չէ։
Այն պատասխանատվություն է։ Պարտք։ Եվ շարունակություն։
«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը 2026թ. ընթացքում նախատեսում է իրականացնել մի շարք կարևոր ծրագրեր, որոնք ամրագրված են հիմնադրամի ռազմավարական ծրագրում և ուղղված են Բակունցի ժառանգության կենդանի պահպանմանն ու զարգացմանը։
📌 Տարվա առաջնահերթ ծրագրերն են՝
🔹 «Բակունցյան ընթերցումներ» հանրապետական գիտաժողովի կազմակերպում`
որպես բակունցագիտության հիմնական գիտական հարթակ։
🎓 Ակսել Բակունցի անվան կրթաթոշակի սահմանում,
ուղղված աշակերտների, ուսանողների և երիտասարդ հետազոտողների խրախուսմանը։
🎨 Նկարչական սիմպոզիում՝ բակունցյան և գորիսյան (կյորեսյան) մոտիվներով,
որն ունի արդեն ձևավորված ավանդույթ և նպատակ ունի շարունակական դառնալ։
📚 Բակունցին նվիրված երկու կարևոր հրատարակության իրականացում,
որոնք նպատակ ունեն լրացնել տարիներով կուտակված բացերը բակունցագիտության ոլորտում։
🏛 Ակսել Բակունցի տուն-թանգարանի տեխնոլոգիական վերազինման ծրագիր,
որն ուղղված է հատկապես դպրոցականների համար կրթական ծրագրերի իրականացմանը՝ թանգարանը դարձնելով ոչ միայն հուշային, այլ ուսուցողական և ինտերակտիվ միջավայր։
🌸 «Ալպիական մանուշակ․ Գորիսի հոգին» կրթական–ստեղծարար նախաձեռնության մեկնարկ, որը միավորում է գրականությունը, արվեստը, երիտասարդական ստեղծարարությունը և քաղաքային մշակութային ինքնությունը։
🗂️Այս ծրագրերը չեն կարող իրականանալ միայն գաղափարով։
👥Դրանք կյանքի են կոչվում այն պահին, երբ գտնում են համախոհներ։
💚Հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր այն մշակութանվեր անհատների, կազմակերպությունների և բարերարների ուշադրությունը, ովքեր պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ այս ծրագրերի իրականացման գործում։
✨ Անգամ փոքրիկ նվիրաբերությունը կարող է մեծ դեր խաղալ։
✨ Երբ նպատակը մշակույթն է, յուրաքանչյուր քայլ արժեք ունի։
✨ Յուրաքանչյուր ծրագիր ունի իր հովանավորի կարիքը։
📩 Նրանք, ովքեր պատրաստակամ են որևէ ձևաչափով կանգնել այս ծրագրերի կողքին, խնդրում ենք կապ հաստատել հիմնադրամի հետ՝ հետագա քննարկումները կազմակերպելու և գաղափարներին գործնական ընթացք տալու նպատակով։
Կապ մեզ հետ՝
📞Հեռ. 039 003 103
📧 e-mail: akselbakunts.foundation@bk.ru
🌿 Մեծ գործերը սկսվում են հավատից։