Ադրբեջանում պահանջների նոր փաթեթներ են պատրաստել․ Արա Պողոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Նիկոլ Փաշինյանի և իր «հավատարիմ ջայլամների» համար մի վատ «նորություն» (թեպետ ի՞նչ նորություն, ով ցանկանում է տեսնել, նա վաղուց գիտի) էլ ունեմ։

Ալիևը Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին խաբելով, թե եթե դու փակես Արցախի հարցը, ես էլ կփակեմ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի» կամ «մեծ վերադարձի» պրոյեկտը, զուգահեռաբար զարգացրել է ՀՀ տարածքի նկատմամբ հավակնությունների երկու ուղեգիծ` ի կողմից նոյեմբերի 9-ի և 2025 թ. օգոստոսի 8-ի հայտարարություններով ՀՀ վրա դրվել է «անխոչընդոտ երթուղի» ապահովելու պարտավորություն (ինչն արդեն իսկ տվյալ հատվածում ինքնիշխանության և իրավազորության սահմանափակում է), մյուս կողմից` միջազգային հարթակներում զարգացնելով «արևմտյան ադրբեջան» թեզը ապահովում է երկմակարդակ իմունիտետ ՀՀ նկատմամբ ապագա հավակնությունների ձևակերպման և անհրաժեշտության դեպքում ուժային միջամտության համար։

Սա թե ի՞նչ ունենք այս պահին, բայց ավելի կարևոր է, թե այդ երկմակարդակ հավակնությունների իմունիտետը ինչպե՞ս են փորձելու լրացնել։

Ահա այստեղ է, որ Փաշինյանի և յուր «հավատարիմ ջայլամների (ովքեր նախընտրում են ոչինչ չտեսնել ու հավատալ լուսավոր ապագային)» համար նորություն կա։ Իսկ նորությունն այն է, որ Ադրբեջանը չի‘ բավարարվելու ո‘չ Սահմանադրության փոփոխությամբ, ո’չ TRIPP-ով, այլ նրանք պահանջների նոր փաթեթներ են պատրաստել, որոնց կենսագործման համար էլ Ալիեւը հովանավորում է Նախիջևանում «արևմտյան ադրբեջանի» համաժողովներ, միջազգային գիտաժողովներ, խավիարային դիվանագիտության միջոցով միջազգային գործիչների ներգրավում և այլն։

Բայց դուք ամեն դեպքում շարունակեք «տաշի-տուշին»…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել