ԱգրոՍյունիքը տարին ամփոփում է հապալասի արտադրության նոր մեկնարկով․ մեր առաջին հապալասի տնկիներն արդեն հողում են։
Այս կարևոր քայլը իրականացվել է Organic Armenia -ի և Peipsi Koostöö Keskus / Peipsi Center for Transboundary Cooperation-ի համատեղ ծրագրի շրջանակում։
Սա մեզ համար ոչ միայն արտադրական մեկնարկ է, այլ նաև նոր գիտելիքի, փորձի և համագործակցության հնարավորություն՝ ուղղված կայուն և օրգանական գյուղատնտեսության զարգացմանը Սյունիքում։
Հապալասի մշակությունը երկարաժամկետ ներդրում է․ տնկումից հետո առաջին առևտրային բերքը սովորաբար ստացվում է 2–3 տարում, իսկ լիարժեք արտադրողականությունը՝ 4–5 տարում։ Սա նշանակում է, որ այսօր արված աշխատանքը հիմք է դնում վաղվա կայուն եկամտին, որակյալ արտադրանքին և տարածաշրջանում նոր մշակաբույսի զարգացմանը։
Մենք շարունակելու ենք կիսվել հապալասի մշակության ամբողջ ճանապարհով՝ հողի նախապատրաստումից մինչև առաջին բերք, ներկայացնելով նաև այն հնարավորությունները, որոնք այս ոլորտը կարող է բացել գյուղատնտեսությամբ հետաքրքրվողների համարՄնում եք մեզ հետ՝ հետևելու Ագրոսյունիքի հապալասի պատմության առաջին էջերին և կայուն գյուղատնտեսության զարգացման մեր հաջորդ քայլերին։