Դիտումների քանակը` 33
Սրտի խոսք
Մենք մոտենում են 50.000 հետևորդի:
Դուք մի էջում եք, որտեղ կա.
0 քաղաքականություն
0 ինտրիգներ
0 պոռնոգրաֆիա
0 բամբասանք:
Էստեղ կա հավատ:
Հավատ, որ փշոտ ճանապարհը դարձնում է դիմակայուն ու պտղաբեր:
Կա մոտիվացիա:
Ստացված գործեր, որոնք օրինակ են դառնում սկսնակներին:
Կա սեր, ամենապարզ սերը դեպի դիմացինը…
Ամեն անգամ չի, որ հասցնում եմ արձագանքել հազարավոր նամակ-մեկնաբանություններին, ներողամիտ եղեք, հողի մարդ եմ, միշտ ժամանակ չկա )))
Հարյուր հազարներից միլիոններ հասնող դիտումները մի բանի մասին են խոսում միայն. Հայաստանը ունի ագրարային ապագա, և մենք անելու ենք ամեն բան, որ աշխարհին ներկայացնենք մեր համերը:
Ձեզ սիրում եմ շատ:
Դրսում գարնան հոտ է, ի գործ
Ամեն բան լավ է լինելու: