Ընտրված նյութեր ֊ Աշխարհ

Աշխարհ

Մերձավոր Արևելքի երկրները քննարկում են նոր ռազմական դաշինք ստեղծեն Թուրքիայի գլխավորությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ասել է՝ «Մենք քննարկում ենք, թե ինչպես կարող են տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկրները, ինչպես մենք, միավորել իրենց ջանքերը՝ խնդիրները լուծելու համար։ Սկզբունքորեն մենք պետք է ընդունենք. կամ մենք միավորվում ենք և լուծում ենք մեր սեփական խնդիրները, կամ օտարերկրյա գերիշխանը գալիս է և իր լուծումները պարտադրում մեզ, կամ ոչինչ չի անում և խանգարում է մեզ գործողություններ ձեռնարկել»։

Կարդալ ավելին
Աշխարհ

Հակառուսականության տակ քողարկված նախկին «անկախականներ»․ դուք դավաճանում եք ձեր նահատակված ընկերներին

Սովետական միության ժամանակ ձևավորված անկախական ուժերը, որոնց գործունեությունը համակարգվում էր արևմուտքի կողմից, պայքարում էին Հայաստանի անկախության համար։

Սովետի քանդվելուց հետո ճամբարը բաժանվեց 2 մասի։ Մի մասը շարունակեց պայքարը Արցախի համար եւ գնաց մինչև իսկ նահատակության ճանապարհով, մյուս մասը կամաց կամաց հրաժարվեց էդ գաղափարից, շարունակելով անկախությունն ասոցացնել հակառուսական լինելու գաղափարի հետ, շարունակելով ծառայել արևմտյան կենտրոններին։

Էսօր էդ շրջանակը պաշտպանում է Արցախը Ադրբեջան է և վերջ կարգախոսը, պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, շարունակում է իրեն զգալ անկախական, քանի որ հակառուս է եւ ժամանակին շփվել է իսկական անկախականների հետ։

Նրանց գրամ անգամ չի մտահոգում էն հանգամանքը, որ մերժում են մի գաղափար, հանուն որի նահատկվել են իրենց ընկերները, որոնց մասին երբեմն արդեն թաքուն են խոսում, բայց դեռ հպարտությամբ։

Նրանց չի մտահոգում, որ փաստացի դավաճանել են իրենց ընկերներին։

Ակնհայտորեն ղեկավարվելով դրսից, նրանք իրենց համարում են անկախական, դրանով իսկ ծաղրելով եւ նվաստացնելով Հայաստանի անկախության համար իրապես պայքարած անձերի հիշատակը։

Կարդալ ավելին
Աշխարհ

Ռոբերտ Քոչարյանի հիմնական ուղերձները

• Դուք կարող եք ինձ սիրել կամ չսիրել, համոզված եմ, որ առաջնորդը սիրելու համար չէ, առաջնորդը ձեր կյանքի որակը բարձրացնելու համար է:

• Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը։

• Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի։

• Այն չարը, որ մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է

• Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց խաղաղությունը պետք է հիմնված լինի իրական երաշխիքների վրա

• Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի և մերժի մեծ տերությունների միջև տարաձայնությունները շահագործելու գաղափարը։

• Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե «հորս արև» մոդելի, այլ իրական երաշխիքների վրա։

• Մեր նպատակն է դառնալ Հարավային Կովկասի ամենաարդյունավետ և կազմակերպված պետությունը։

Կարդալ ավելին
Աշխարհ

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի 6 կետից բաղկացած նամակը՝ ուղղված աշխարհի մահմեդականներին

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին բաց նամակ է հրապարակել՝ ուղղված աշխարհի մահմեդականներին և իսլամական երկրների կառավարություններին։ Նամակում նա անդրադառնում է Իրանի դեմ տեղի ունեցած հարձակմանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և կոչ է անում իսլամական աշխարհին միավորվել։

Կարդալ ավելին
Աշխարհ

Առաջին անգամը չէ, երբ Նիկոլենք վտանգի ժամանակ ասում են որ ամեն ինչ կարգին է, բայց հետո գցում են ոտքերին

Ասում են, եթե որևէ մեկը քեզ մի անգամ խաբում է, դա իր «մեղավորությունն» է։
Եթե նույն անձը երկրորդ անգամ է քեզ խաբում․ դա քո մեղավորությունն է։
Եթե նույն անձը երրորդ անգամ է քեզ խաբում․ դու հիմար ես։
հ․գ․ Իրանի շուրջ կատարվող իրադարձություները հղի են հետեւյալ վտանգներով, նույնիսկ եթե էդ ամբողջ ընթացքում մենք խաղաղ լինենք․
֊ պատերազմի էսկալացիա տարաշաշրջանում, որն ուղիղ ձեւով ազդելու է տրանսպորտային տեղափոխությունների վրա,
– մեծ արտագաղթի հնարավորություն
֊ տնտեսական փլուզում ամբողջ աշխարհում, որը մեր վրա առնվազն ազդելու է գնաճի տեսքով, ինչպես նաեւ որոշ անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտի տեսքով
֊ սով
֊ համաճարակ
եւ այլն։
Ունի՞ հայ ժողովուրդը տնային աշխատանք էս հարցում։
Իշխանությունների պատասխանը լուսանկարում։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։