Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Բաքվի բարբարոսական վարչախումբը բախվել է լրջագույն խնդիրների. Վարդան Ոսկանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Բաքվի բարբարոսական վարչախումբն աշխարհաքաղաքական այս փուլում բախվել է լրջագույն խնդիրների դրան սատարող Թուրքիայում և Իսրայելում ճգնաժամերի հետևանքով։

Եթե Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը ցույց տվեց, որ «թուրանական առաջնորդության» ձգտող էրդողանական վարչախումբը չի կարող արդյունավետ կառավարել նույնիսկ իր նահանգներում ի հայտ եկող ճգնաժամերը, ապա Նեթանյահուի կառավարությունը բախվել է ներքաղաքական խոշոր խնդիրների, որոնք հանգեցրել են շաբաթ օրը Իսրայելի ողջ տարածքով մեկ հարյուր հազարանոց ցույցերի և բողոքի գործողությունների։

Մյուս կողմից Իրանում շաբաթ օրն անցկացված բազմամիլիոնանոց տոնական քայլերթերի ժամանակ Բաքվի վարչախմբի դեմ գործողությունները ցույց տվեցին, որ այս երկիրը ոչ միայն չի պատրաստվում թուլացնել բազմաբաղադրիչ ճնշումն ադրբեջանական ուղղությամբ, այլ նաև դրան հավելում է նոր բաղադրիչներ։

Հայաստանն արդեն իսկ կորցրել է երկու տարուց ավելի ժամանակ պատերազմից հետո վերականգնվելու և թշնամուն արդյունավետորեն հակադարձելուն ու ճնշելուն պատրաստվելու համար, մինչդեռ մեր տարածաշրջանը և աշխարհն ընդհանրապես խիստ հարափոփոխ է, և ստեղծել ու էլի ստեղծելու է ոչ միայն նոր մարտահրավերներ, այլ նաև հնարավորություններ։ Այս մասին գրել է Վարդան Ոսկանյանը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել