Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրքիայի երկրաշարժը անխուսափելիորեն քաղաքական հետևանքներ է ունենալու. Վարդան Բալյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը վերջին մի քանի ժամերի ընթացքում ավելացել է 5000֊ով՝ գերազանցելով 30 հազարը։ Երկրաշարժի մեկ օր անց հրապարակված տեղեկություններով ավերված շենքերում հաշվառված փաստացի բնակչությունը 193 հազար էր, որոնցից այս պահին փլատակների տակից դուրս են բերվել տարբեր աստիճանի վիրավորոումներով մոտ 120 հազար մարդ։ Սա նշանակում է մեկ բան՝ զոհերի թիվը առաջիկա ժամերին, օրերին շարունակելու է աճել ավելի մեծ ինտենսիվությամբ։ Քաղաքական վերլուծաբանների և փորձագետների մեծ մասն արդեն վերոնշյալ և բազմաթիվ այլ գործոնների համատեքստում համոզվածություն են հայտնում, որ երկրաշարժը անխուսափելիորեն քաղաքական հետևանքներ է ունենալու՝ հավանական համարելով Էրդողանի կուսակցության հեռացումը իշխանությունից։ Բոլոր պարագաներում ակնհայտ է դառնում մեկ բան՝ առաջիկա տարիներին Թուրքիան, նրա նոր կառավարությունները հարկադրված են լինելու կենտրոնանալ առավելապես ներքին խնդիրների լուծման ուղղությամբ։ Ու այդ խնդիրները ժամանակի հետ ավելի ու ավելի լուրջ են դառնալու։

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid034NoVYV6uZcaT9vTWEhh2P8DgJaWi3uvMUnh29ey4zXajVBVhboaRaJSESXs7HG3Wl&id=100005183378600&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել