Ընտրված նյութեր ֊ Սյունիք

Գորիս

Առատ ձյունը վնասներ է պատճառել Գորիսում․ կոտրված ծառերի պատճառով քաղաքի մի հատված հոսանքազրկվել է

Ձյան ծանրության տակ քաղաքի տարբեր հատվածներում բազմաթիվ ծառեր ու ճյուղեր են կոտրվել՝ վնասելով նաև էլեկտրալարերը։ Հոսանքազրկված տարածքում կան դպրոցներ և մանկապարտեզներ։

Կարդալ ավելին
Գորիս

Սյունիքի ճանապարհները բոլոր ուղղություններով անցանելի են․ գիշերը 76 մեքենայի օգնություն է ցուցաբերվել

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը տեղացած առատ ձյունը մարզի ճանապարհներին երթևեկության դժվարություններ է առաջացրել։ Փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել 76 մեքենայի, իսկ ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման և տապալված ծառերի հեռացման աշխատանքներ։

Կարդալ ավելին
Գորիս

Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը. Լիլի Պետրոսյան

Գորիսի բժշկական կենտրոնի սոնոգրաֆիստ Լիլի Պետրոսյանը մասնակցել է «Ճարպակալում» 4-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողովին՝ ծանոթանալով ոլորտի ժամանակակից մոտեցումներին և բուժման նորագույն մեթոդներին։

Կարդալ ավելին
Գորիս

Շվեյցարիայի պատվիրակությունը Սյունիքում․ ուշադրության կենտրոնում՝ դուալ կրթության արդյունքները

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում Սյունիք է այցելել Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան Ուրսուլա Լաուբլիի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են գյուղատնտեսական կրթության, գործնական ուսուցման և գործատուների հետ համագործակցության արդյունքներին։

Կարդալ ավելին
Գորիս

Ի՞նչ միջոցառումներ են սպասվում նոյեմբերին Բակունցի տուն-թանգարանում

Ակսել Բակունցի տուն-թանգարանը ներկայացրել է նոյեմբեր ամսվա միջոցառումների ծրագիրը։ Ծանոթացե՛ք առաջիկա մշակութային իրադարձություններին և բաց մի՛ թողեք հետաքրքիր հանդիպումները։

Կարդալ ավելին
Գորիս

Գորիսում կանցկացվի «Goris Open»-ի միջազգային կայծակնային շախմատի մրցաշարը

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին, «Գորիս Օփեն» միջազգային 2-րդ մրցաշարի շրջանակում շախմատիստները կմրցեն կայծակնային շախմատի մրցաշարում։ Խաղերը կանցկացվեն շվեյցարական համակարգով՝ 9 խաղափուլով։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

«Արմաթ»-ից՝ դեպի սեփական ստարտափ․ Գորիսում ծնված Bonel-ի նորարարական գաղափարը

«Արմաթ»-ի նախկին սան և «Իրական դպրոց»-ի շրջանավարտ Աշոտ Բաղդասարյանը Գորիսում հիմնել է Bonel ստարտափը, որը օգտագործված պլաստիկ շշերը վերածում է 3D տպագրության համար նախատեսված թելերի։

Կարդալ ավելին
Գորիս

Լավագույն տասնյակում․ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի սովորող Արսեն Դարբինյանի հաջողությունը

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի սովորող Արսեն Դարբինյանը մասնակցել է «KOREEZ» մրցույթին՝ «Մենք ենք, մեր լեզուն»հայերենի մրցույթին՝ ցուցաբերելով գիտելիքներ, ակտիվություն և նպատակասլացություն։ Մրցույթի արդյունքներով Արսենը տեղ է գտել լավագույն տասնյակում՝ արժանանալով արժանի ուշադրության և գնահատանքի։

Կարդալ ավելին
Գորիս

Դանիել Ալավերդյանը՝ «Կորիզ» անգլերենի մրցույթի հաղթող․ շուրջ 4000 մասնակիցների մեջ՝ առաջինը

Մեծ հպարտությամբ և ուրախությամբ հայտնում ենք, որ մեր դպրոցի աշակերտ Դանիել Ալավերդյանը «Կորիզ» կրթական նախաձեռնության կազմակերպած անգլերենի մրցույթում, որին հանրապետության տարբեր մարզերից մասնակցել է շուրջ 4000 աշակերտ, զբաղեցրել է պատվավոր 1-ին հորիզոնականը։Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները «Կորիզի» կողմից արժանացել են արժեքավոր նվերների։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։