Ընտրված նյութեր ֊ Սյունիք

Գորիս

Գորիսի թիվ 1 դպրոցը՝ «Koreez» կրթական Օսկարի մրցանակակիրների շարքում

Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները գրանցել են հաջողություններ «Koreez» կրթական մրցույթում՝ արժանանալով մրցանակների և բարձր հորիզոնականների։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

Հարթաշենում կայացավ Սամվել Լալազարյանի անվան հրաձգության թիմային բաց մրցաշարը

Նոյեմբերի 7-ին Հարթաշենի միջնակարգ դպրոցում կայացավ Սամվել Լալազարյանի անվան հրաձգության թիմային բաց մրցաշարը, որին մասնակցեցին 20 թիմ և 60 մասնակից։ Թիմային հաշվարկում հաղթեց «Կյորես» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Այգի Տեխնոպարկը», երրորդը՝ «Զանգեզուրը»։ Լավագույն հարթաշենցի թիմ ճանաչվեց «Մոնթեն»։ Անհատական հաշվարկում հաղթեցին Հրայր Մարությանը և Նարինե Բաբայանը։

Կարդալ ավելին
Գորիս

Ակսել Բակունցի շախմատը․ մի խաղ, որին առնչվում է ընտանեկան հիշարժան պատմություն

Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանում պահվող շախմատով գրողը 1925 թվականին խաղացել է եղբոր՝ Վահանի հետ։ Հենց այդ խաղի ընթացքում էլ նա իմացել է որդու՝ Սևադայի ծննդյան ուրախալի լուրը։

Կարդալ ավելին
Գորիս

Քարահունջի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների ճանաչողական այցը՝ Մանկական գրադարան

Քարահունջի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներն այցելել են Մանկական գրադարան՝ մասնակցելով ընթերցանության և ստեղծագործական հետաքրքիր հանդիպման։

Կարդալ ավելին
Աշխարհ

Իրանը կոշտ զգուշացում է հղել Հայաստանին և ԱՄՆ-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում, որը հրապարակվել է «Էթթելաաթ» թերթում, Վելայաթին մեղադրել է Հայաստանի ղեկավարությանը Արևմուտքի՝ հատկապես Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը ենթարկվելու մեջ։
«Իրանը Հարավային Կովկասի անվտանգության ապահովումը համարում է իր պատասխանատվությունը՝ ինչպես Ռուսաստանի հետ համատեղ, այնպես էլ առանց նրա», — հայտարարել է Վելայաթին։

Խորհրդականը հիշեցրել է, որ Ալի Խամենեին նախկինում բացահայտ հայտարարել է Զանգեզուրի միջանցքի ստեղծման անընդունելիության մասին, այդ թվում՝ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ։

Ամենակոշտ զգուշացումը հնչել է Վաշինգտոնի հասցեին․ «Ես ուղիղ ասել եմ Հայաստանի դեսպանին՝ եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի այս կարմիր գիծը, մենք նրանց ոտքերը կկոտրենք»։

Կարդալ ավելին
Գորիս

Նոյեմբերի 6-ին դեպի Գորիս անվճար ավտոբուսներ կգործեն՝ աշխատանքի տոնավաճառի համար

«ՑԱՏԿ» աշխատանքի տոնավաճառի մասնակիցների հարմարավետ տեղաշարժն ապահովելու նպատակով անվճար ավտոբուսներ կգործեն Տաթևից, Հալիձորից, Տեղից և Սիսիանից։ Ավտոբուսները ուղևորներին կտեղափոխեն Գորիս՝ «Միրհավ»։

Կարդալ ավելին
Գորիս

Նոյեմբերի 5-ին Գորիսի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Սյունիքի մարզում պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Գորիսի մի շարք թաղամասերում, փողոցներում և Վերիշեն գյուղի 6-րդ թաղամասում։

Կարդալ ավելին
Գորիս

Գորիսի պետական համալսարանը հյուրընկալել է Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողներին

Բուհ-քոլեջ համագործակցության շրջանակում ուսանողները ծանոթացել են ԳՊՀ-ի կրթական ծրագրերին, ուսման շարունակության հնարավորություններին, կրթաթոշակներին և միջազգային փոխանակման ծրագրերին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև «Օրբելիներ․ տոհմ և ժառանգություն» ցուցադրությունը։

Կարդալ ավելին
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը
Աշխարհ

Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝

հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․

1. Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
2. Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
3. Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
4. Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։

Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։

Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը։

«Հայաստան» դաշինք
«Ուժեղ Հայաստան» դաշինք
«Հայաքվե»
«Ապրելու երկիր»
«Բարգավաճ Հայաստան»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայ ազգային կոնգրես»
«Ժառանգություն»
«Միասին»
«Դեմոկրատական այլընտրանք»
«Նոր դարաշրջան»
«Միավորված հայեր»

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։