
Ինչպե՞ս եք պատրաստվում սերունդներ դաստիարակել, առանց Հերոսների պաշտամունքի
Եթե ինչ-որ մեկը մեկ այլ ինչ-որ մեկին կարգադրել է` պատից մաքրել Հերոսի պատկերը, կարգադրողն էլ, մաքրողն էլ անասուններ են։ Եթե այդ անասուններից մեկը պետական պաշտոնյա է, ուրեմն այս տեսակի պետությունը անասնապետություն է, կամ, որ ավելի ճիշտ է, անասնասատրապություն ։
Ալբերտ Հովհաննիսյանը իր կյանքը նվիրաբերել է իր Երկրին ու նրա ապագայի համար է զոհվել։ Նա լուսավոր, խոստումնալից, երջանկության արժանի երիտասարդ էր, մեր ընդվզումի ու հայրենապաշտության խորհրդանիշներից մեկը։ Կաշառք չէր վերցրել, կաշառք չէր տվել, նախկին չէր, ռուսամետ չէր, հոգևորական չէր, կուսակրոն չէր։








