Ընտրված նյութեր ֊ Աշխարհ

Աշխարհ

Իրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա

«Իրանի շուրջ իրավիճակը, որը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհրահրված ագրեսիայի, մնում է բարդ։ Հակամարտությունը նախկինի պես լուծված չէ, այն արձագանքում և միահյուսվում է Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի այլ ճգնաժամային գործընթացների հետ։ Ծայրահեղ տագնապ են հարուցում ազդանշաններն այն մասին, որ նոր ուժային գործողություններ են ծրագրվում Իրանի դեմ», – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Կարդալ ավելին
Աշխարհ

90 օր եթե Իրանի հետ սահմանը փակվի մեր երկրում տնտեսական ճգնաժամ կլինի

90 օր եթե Իրանի հետ սահմանը փակվի մեր երկրում տնտեսական ճգնաժամ կլինի նորից ապրանքների գնաճ ու առաջնային օգտագործման ապրանքների կռիզիս, արդյո՞ք մեր պետությունը պատրաստվել է դրան, թե՞ բավարարվում է միայն մուղամի տակ հեծանիվ վարելով ու սին խաղաղության խոստումներ տալով։

Կարդալ ավելին
Աշխարհ

ԱՄՆ հետախուզությունը հրապարակել է Չինաստանի գերգաղտնի «Շենլուն» տիեզերական ինքնաթիռի լուսանկարը

«Շենլունը» 2020 թվականից իրականացրել է մի քանի երկարատև ուղեծրային առաքելություն, իսկ 2026 թվականի փետրվարի 7-ին մեկնարկել է չորրորդ թռիչքը։ Ամերիկյան հետախուզության գնահատմամբ՝ սարքը կարող է մանևրել տիեզերքում և փոխազդել ուղեծրում գտնվող այլ օբյեկտների, այդ թվում՝ ամերիկյան արբանյակների հետ։

Կարդալ ավելին
Աշխարհ

ԱՄՆ-ի դերի փոփոխությունը համաշխարհային անվտանգության համակարգում

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը համաշխարհային անվտանգության երաշխավորի դերի ավարտի մասին նոր հարցեր է առաջացնում Վաշինգտոնի արտաքին քաղաքականության և Մերձավոր Արևելքի ապագա անվտանգության ճարտարապետության վերաբերյալ։

Կարդալ ավելին
Եվրոպայի պետական համակարգերը՝ PHP-ի կրիտիկական խոցելիությունների վտանգի տակ
Աշխարհ

Եվրոպայի պետական համակարգերը՝ PHP-ի կրիտիկական խոցելիությունների վտանգի տակ

PHP համակարգում հայտնաբերված երկու կրիտիկական խոցելիությունները կարող են հարձակվողներին հնարավորություն տալ հեռակա կարգով վնասաբեր կոդ գործարկել սերվերներում։ Հաղորդումների համաձայն՝ մի շարք եվրոպական երկրներում պետական կառույցների համակարգերի անվտանգության հետ կապված խնդիրներ են արձանագրվել։

Կարդալ ավելին
Աշխարհ

Ամեն դեպքում Եվրոպան փոխվում է և դեռ ավելին է փոխվելու․ Արա Պողոսյան

Գերմանիայում և Ֆրանսիայում աջ կողմնորոշման ուժերը ընդլայնում են իրենց ազդեցությունը և հնարավոր է, որ այս երկրներում աստիճանաբար աջերը կգան իշխանության: Դա նշանակում է Ֆրանսիայում և Գերմանիայում ազգային օրակարգերի դոմինանտություն և ԵՄ-ին տրվող քաղաքական նշանակության նվազում:

Կոլեկտիվ անվտանգության համակարգին զուգահեռ կամ գուցե առավել ազգային անվտանգության համակարգին կտրվի մեծ ռեսուրսներ և Գերմանիան ու Ֆրանսիան կձգտեն հին աշխարհամասը վերադարձնել համաշխարհային ազդեցության վերաբաժանման մրցասպարեզ, որտեղ՝ նախ կբաժանվեն ազդեցության գոտիներն հենց հին աշխարհամասում…

ԵՄ-ն չի մնա այն տեսքով, ինչպիսին կա

Կարդալ ավելին
Աշխարհ

Իրանի պետական համակարգի «մոզաիկական» դիմակայունությունը․ Աբբաս Արաղչիի բացահայտումները

Վավերագրող Ջավադ Մոգուիին տված ծավալուն հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ուշագրավ մանրամասներ է հայտնում 40-օրյա պատերազմի և ճգնաժամային իրավիճակներում իրանական պետական ապարատի գործողությունների մասին։ Նա բացահայտում է, որ հոգևոր առաջնորդի հաստատած հատուկ «110 կոդով» նախատեսված է եղել ղեկավարության կորստի դեպքում պետական մարմինների ինքնուրույն գործողությունների հստակ ծրագիր։Հոգևոր առաջնորդի կեցավայրի ռմբակոծությունից հետո Արաղչին, նույնիսկ կապի բացակայության պայմաններում, անմիջապես կապ է հաստատել Պարսից ծոցի արաբական երկրների հետ՝ զգուշացնելով ԱՄՆ ռազմակայաններին հասցվելիք պատասխան հարվածների մասին։ Սա փաստում է, որ ոչ միայն Իրանի զինված ուժերը, այլև ողջ պետական համակարգը գործում է նախապես մշակված ինքնավար («մոզաիկական») կառավարման սկզբունքով։

Կարդալ ավելին
Աշխարհ

Կարճ նրա մասին, թե ինչ է կատարվում Ադրբեջանում․ Տիգրան Քոչարյան

Քանի որ ալիևենք կոնկրետ կողմնորոշվել են դեպի Իսրայել, ապա Իլհամը որոշել է չեզոքացնել ներսից հնարավոր ընվզումները, որոնք կարող են առաջանալ այնտեղի շիաների կողմից։

Դրա համար որոշել են կպնել երեխաների գլխաշորերին, արգելելելով աղջիկներին կրել դրանք դպրոցներում, իսկ բոլոր նրանց, ովքեր այս առիթով դուրս եկան փողոց,արագ ցուցակագրում են,իսկ առավել ակտիվներին` ձերբակալում։ Արդեն կան հարյուրավոր ձերբակալվածներ։

Նպատակներից մեկը, ինչպես ասում են Ադրբեջանի շիա ակտիվիստները, Իրանին դեմ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ,առավելագույնս չեզոքացնել Ադրբեջանի ներսում պրոիրանական տրամադրված շիաներին։

Կարդալ ավելին
Աշխարհ

Ոչ մեկ ինձ չի կարող ապացուցել, որ ազատության համար կռվողներին կապիտուլացիա պարտադրելը խաղաղություն է․ Իտալիայի վարչապետ

Համառոտագիր. Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ԵՄ գագաթնաժողովից առաջ խորհրդարանում հայտարարել է, որ Ուկրաինային պետք է շարունակել աջակցել, քանի որ նրա կապիտուլյացիան կնշանակի ոչ թե խաղաղություն, այլ եվրոպական երկրի օկուպացիա և խորհրդային տիպի իմպերիալիզմի վերադարձ։ Նրա խոսքով՝ միայն արդար խաղաղությունը կարող է երաշխավորել Եվրոպայի անվտանգությունը։ Մելոնին նաև «շատ ռիսկային» է համարել Թրամփի՝ Ռուսաստանի հետ դիզելային համաձայնագիրը։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։