Ընտրված նյութեր ֊ Աշխարհ

Աշխարհ

Իրանը հայտարարում է 5000 կմ հեռահարությամբ հրթիռի մասին․ քաղաքական ուղերձ՝ նոր աշխարհակարգի ձևավորման ֆոնին

Իրանը ներկայացրել է հրթիռ, որի հեռահարությունը, իրանական կողմի պնդմամբ, առնվազն 5000 կմ է։ Այս հայտարարությունը և Քուվեյթում գտնվող Ալի աս-Սալեմ ավիաբազային ԱԹՍ-ներով հարվածելու մասին տեղեկությունը դիտարկվում են որպես Թեհրանի ռազմաքաղաքական ուղերձներ։

Կարդալ ավելին
Աշխարհ

Իրանում քննարկում են ԴՆՅԱՕ-ից դուրս գալու հարցը

Իրանի Փորձագետների խորհուրդը աննախադեպ հայտարարությամբ կոչ է արել քննարկել երկրի դուրս գալը Միջուկային զենքի չտարածման պայմանագրից։ Հայտարարությունում նշվում է նաև պաշտպանական դոկտրինի վերանայման և զսպման անհրաժեշտ կարողությունների ձևավորման անհրաժեշտության մասին։

Կարդալ ավելին
Աշխարհ

Խստորեն դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի վարքագիծը. Հայկական Ժողովրդային Շարժում

Հայաստանի վարչապետը պարտավոր է իր կեցվածքով և վարքագծով մարմնավորել պետական պատասխանատվություն, քաղաքական հասունություն և ազգային արժանապատվություն։ Մինչդեռ նրա անհարիր արարքներն ու պահվածքը Հայաստանի Հանրապետությունը դարձնում են ծաղրի առարկա՝ վնասելով պետության հեղինակությանն ու ժողովրդի պատվին։

Բանանի միջադեպը պարզապես զավեշտալի դեպք չէ։ Այն պետական բարձր պաշտոնի լրջության, ղեկավարի պատասխանատվության և պետական արժանապատվության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակնհայտ դրսևորում է։

Սակայն մեր մտահոգությունը չի սահմանափակվում վարչապետի այս կամ այն անհարիր արարքով։

Կարդալ ավելին
Աշխարհ

Մերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինային աջակցելու հարցով

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ըստ Financial Times-ի, պատրաստ է օգտագործել ԵՄ բյուջեն որպես բանակցային լծակ՝ անդամ երկրներից Ուկրաինային աջակցելու պարտավորություն ստանալու համար։

Կարդալ ավելին
Աշխարհ

Իրանական նավերը՝ Օմանի ծոցի ստորջրյա ինտերնետային մալուխների վերևում

Օմանի ծոցում նկատվել են իրանական չորս նավերի անսովոր տեղաշարժեր՝ կենսական նշանակություն ունեցող ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխների հարևանությամբ։ Տեղաշարժերը ուշադրության կենտրոնում են հայտնվել Իրանի՝ մալուխներին և տվյալների կենտրոններին հարվածելու սպառնալիքներից հետո։

Կարդալ ավելին
Աշխարհ

ԱՄՆ-ի «Theodore Roosevelt» ավիակիրը Սինգապուրից հեռացել է՝ Մերձավոր Արևելք ուղևորվելուց հետո

Միջուկային շարժիչով USS Theodore Roosevelt ավիակիրը և նրան ուղեկցող երկու ռազմանավերը նոյեմբերի 6-ին ժամանել էին Սինգապուրի Չանգի ռազմածովային բազա։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ նավատորմն արդեն լքել է բազան։

Կարդալ ավելին
Աշխարհ

Արհեստական բանականությունը դառնում է կառավարություն. Աբու Դաբին և OpenAI-ը ստորագրեցին պատմական պայմանագրեր

Աբու Դաբին նպատակ ունի մինչև 2027 թվականը դառնալ աշխարհում առաջին՝ արհեստական բանականության վրա հիմնված կառավարությունը։ OpenAI-ի հետ համագործակցությունը ներառելու է պետական կառավարման, էներգետիկայի, ներդրումների, կրթության և բիզնեսի ոլորտները։

Կարդալ ավելին
Աշխարհ

Իրանը կոշտ զգուշացում է հղել Հայաստանին և ԱՄՆ-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում, որը հրապարակվել է «Էթթելաաթ» թերթում, Վելայաթին մեղադրել է Հայաստանի ղեկավարությանը Արևմուտքի՝ հատկապես Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը ենթարկվելու մեջ։
«Իրանը Հարավային Կովկասի անվտանգության ապահովումը համարում է իր պատասխանատվությունը՝ ինչպես Ռուսաստանի հետ համատեղ, այնպես էլ առանց նրա», — հայտարարել է Վելայաթին։

Խորհրդականը հիշեցրել է, որ Ալի Խամենեին նախկինում բացահայտ հայտարարել է Զանգեզուրի միջանցքի ստեղծման անընդունելիության մասին, այդ թվում՝ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ։

Ամենակոշտ զգուշացումը հնչել է Վաշինգտոնի հասցեին․ «Ես ուղիղ ասել եմ Հայաստանի դեսպանին՝ եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի այս կարմիր գիծը, մենք նրանց ոտքերը կկոտրենք»։

Կարդալ ավելին
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը
Աշխարհ

Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝

հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․

1. Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
2. Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
3. Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
4. Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։

Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։

Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը։

«Հայաստան» դաշինք
«Ուժեղ Հայաստան» դաշինք
«Հայաքվե»
«Ապրելու երկիր»
«Բարգավաճ Հայաստան»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայ ազգային կոնգրես»
«Ժառանգություն»
«Միասին»
«Դեմոկրատական այլընտրանք»
«Նոր դարաշրջան»
«Միավորված հայեր»

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։