Ընտրված նյութեր ֊ Հայաստան

Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը
Աշխարհ

Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝

հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․

1. Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
2. Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
3. Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
4. Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։

Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։

Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը։

«Հայաստան» դաշինք
«Ուժեղ Հայաստան» դաշինք
«Հայաքվե»
«Ապրելու երկիր»
«Բարգավաճ Հայաստան»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայ ազգային կոնգրես»
«Ժառանգություն»
«Միասին»
«Դեմոկրատական այլընտրանք»
«Նոր դարաշրջան»
«Միավորված հայեր»

Կարդալ ավելին
Հայաստան

Ինչպես և զգուշացնում էինք, 6 տարի անց Ադրբեջանը կդառնա Մեղրիի և Զանգեզուրի միջանցքի տերը. Արթուր Խաչիկյան

Հայաստանում նոր սկանդալ է․ պարզվել է, որ Ջարեդ Քուշները հարյուրավոր միլիոնավոր դոլարներ է ստացել Ադրբեջանի բանկերից՝ իր գաղտնի հաշիվներին փոխանցելու համար։ Այս մասին գրել է Մեթյու Քոուլը՝ այս տարվա հոկտեմբերի 22-ին Vanity Fair ամսագրում հրապարակված իր հոդվածում։ Քոուլի տեղեկություններով՝ Նիդեռլանդների գաղտնի ծառայությունները հայտնաբերել են, որ նա մոտ 750 միլիոն դոլար է ստացել «Ալֆա» անունով իր հաշվին, ևս 1 միլիարդ դոլար՝ մեկ այլ հաշվին։ Այս ամենը կատարվել է Ադրբեջանի բանկային հաշիվների միջոցով։ Տեղեկությունը հայտնաբերվել է նրա հեռախոսում։

Կարդալ ավելին
Հայաստան

Փաշինյանի ցայտնոտը․ սահմանադրական փոփոխությունների շուրջ նոր քաղաքական լարվածություն

Որքան էլ Փաշինյանը խոսի, թե Սահմանադրությունը մեր ներքին գործն է, որքան էլ երդվի, թե Հայաստանի «ներքին օրակարգերն արտաքին պերիմետրում և դրանից դուրս չեն քննարկում», Սահմանադրության փոփոխությունը «խաղաղության» համաձայնագրի հետ կապակցելը արդեն նշանակում է, որ Սահմանադրության փոփոխությունն արտաքին պերիմետրերում ծնված պահանջ է կամ, ինչպես կասեր Արարատ Միրզոյանը՝ նախապայման։ Կարդացեք նախաստորագրված «խաղաղության» համաձայնագրի հոդվածները և ինքներդ կհամոզվեք։

Կարդալ ավելին
Հայաստան

Երբ արյունը ջուր է դառնում, այլևս ոչ մի սրբություն արժեք չի ունենում․ Նաիրի Հոխիկյան

Ընտրական գործընթացների ժամանակ Լիճքի գյուղապետի և իր եղբոր միջև տեղի ունեցած միջադեպը վերածվել է նաև ընտանեկան ու բարոյական ծանր հակասության։ Հրապարակման հեղինակը Գնել Սանոսյանին մեղադրում է գյուղապետին հովանավորելու մեջ՝ պնդելով, որ միջադեպի հետևում կարող են լինել նաև նրա ազդեցությունն ու աջակցությունը։

Կարդալ ավելին
Հայաստան

Տարածեք որքան կուզեք, բայց օգտվեք անխնա․ Վլադիմիր Մարտիրոսյան

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և ՀՀ կառավարության վարած քաղաքականության հրապարակային ու սկզբունքային ընդդիմախոս։ Դեմ եմ Ադրբեջանի պահանջով , նախապայմանով, ընկալումով Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։ Դեմ եմ խաղաղության անվան տակ միակողմանի զիջումների քաղաքականությանը և այն մոտեցմանը, որով Հայաստանի ինքնիշխան որոշումները փաստացի կախման մեջ են դրվում Ադրբեջանի համաձայնությունից։

Կարդալ ավելին
Հայաստան

Հայաստանի ինքնիշխանությունն ու աշխարհաքաղաքական ընտրության հարցը

Եվրոպական համակեցության մեջ Հայաստան պետության գոյությունը գուցեև ցանկալի է, բայց դա այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում անիրականանալի գաղափար է, քանի որ մենք, Բյուզանդիայի կործանումից հետո, կարելի է ասել, քրիստոնեական անկլավ ենք դարձել՝ մուսուլմանական աշխարհով շրջապատված։ Չնայած երևի դա էլ հնարավոր լիներ վերջին երեսուն տարում իրականացնել, եթե հայ չլինեինք, այլ հրեա։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

«ՄիՏանիք»․ մեկնարկել է հայկական նոր ցանցի հանրային գործունեությունը

2026 թվականի նոյեմբերի 1-ին հանրայնորեն մեկնարկել է «ՄիՏանիք» ցանցը, որը ներկայացվում է որպես ազգային, անվտանգ և ստեղծագործական համագործակցության հարթակ։ Նախաձեռնության հեղինակները հրավիրում են միանալու այն մարդկանց, որոնք պատրաստ են մասնակցել իրենց պատկերացրած ազգային և տնտեսական ծրագրերի իրականացմանը։

Կարդալ ավելին
Գորիս

Վարորդների ուշադրությանը․ վթարային եռանկյունին չտեղադրելու համար՝ 25 000 դրամ տուգանք

Վթարի դեպքում անհրաժեշտ է ոչ միայն ապահովագրական ընթացակարգերը պահպանել, այլև տեղադրել վթարային կանգառի նշանը։ Գրառման հեղինակը վարորդներին հիշեցնում է այս պահանջի մասին։

Կարդալ ավելին
Հայաստան

Հովհաննես Թումանյան․ որբերի հայրիկը, որ փրկում էր նաև ամենաանօգնականներին

1915-1918 թվականներին Վաղարշապատի որբանոցում աշխատած գթության քրոջ հիշողություններից մեկում պահպանվել է մի հուզիչ դրվագ, թե ինչպես է Հովհաննես Թումանյանը սեփական ձեռքերով խուզել սովահար ու հիվանդ երեխայի մազերը և նրան տեղափոխել որբանոց՝ փրկելով ևս մեկ մանկան կյանք։

Կարդալ ավելին
Հայաստան

«Հազարան բլբուլը»՝ հայկական բնության և մշակութային ժառանգության միջազգային երկխոսության մեջ

COP17-ի շրջանակում Մատենադարանում կայացել է «Բնություն և մշակույթ» միջազգային հանդիպումը և «Հազարան բլբուլը» գրքի անգլերեն հրատարակության շնորհանդեսը։ Միջոցառումը մեկտեղել է հայաստանյան և միջազգային մասնագետների՝ քննարկելու բնության, մշակույթի և ավանդական գիտելիքի կապերը։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։