
Ուսուցիչները տարակուսած են․ համակարգը ոչ թե օգնում է, այլ խանգարում
Կարծում եմ ԿԳՄՍ նախարարությունը պարտավոր է պատասխանելու ինձ և ինձ նման շատ կոլեգաներիս հետաքրքրող այս հարցին.
Ինչպե՞ս է ստացվում, որ հանրակրթական դպրոցում աշխատող հազարավոր ուսուցիչներիս չի հաջողվում մուտք գործել էլեկտրոնային մատյաններ և գրանցումներ կատարել, իսկ որոշ անհատներ ամբողջ օրը հայտարարություններ են տարածում վճարովի տարբերակով մեր փոխարեն լրացումներ կատարելու մասին։








