
Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանի շնորհավորանքը Հայոց Բանակի կազմավորման օրվա կապակցությամբ
Անցած տասնամյակների, տարիների ընթացքում մեր Զինված ուժերը ծանր փորձությունների միջով անցավ՝ ճաշակելով և՛ հաղթանակի բերկրանք, և՛ կորուստների դառնություն, բայց շարունակեց մնալ մեր խաղաղության պատվարն ու խորհրդանիշը։
Այսօր ևս մեկ անգամ պետք է խոնարհվել նրանց առաջ, ովքեր աննկուն պայքար մղեցին հանուն մեր այսօրվա պաշտպանության և դարձան հավերժի ճամփորդներ։








