Սկսվել են Քարահունջի ամրակայման/ վերականգնման աշխատանքները
«Բնօրրան» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում գրված է. Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն սկսել ենք Քարահունջի ամրակայման/ վերականգնման աշխատանքները։Վերջին շրջանում՝ 2013-2019 թթ., արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի կողմից հնագիտական հետախուզման և պեղման աշխատանքներ են իրականացվել։ Պեղումներից հետո հուշարձանը, ցավոք, չի ամրակայվել, որի հետևանքով առաջացել են քայքայումներ, և տարեցտարի կարող է էլ ավելի վտանգվել…