Ադրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդոտել են ցորենի հավաքը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: «Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացվել ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի մարզում Խնածախ և Տեղ գյուղերի բնակիչների իրավունքների…