Դավիթ Բեկի զինակից Մելիք Բարխուդարի նստավայրն ու վերջին հանգրվանը
Տեղ գյուղում է ծնվել Դավիթ Բեկի զինակից Մելիք Բարխուդարը՝ հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր դեմքերից մեկը:Պարսկական տիրապետության օրոք նա 18 տարի անկախ պահեց Սյունիքը, իսկ 48 տարի անմնացորդ ցասումով կռվեց ազգի թշնամիների դեմ, Դավիթ-Բեկի հետ ուս-ուսի՝ փառավոր էջեր գրեց հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի կենսագրությունում: Այժմ գյուղում, որպես պատմական հուշարձան, պահպանվում…