Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության ղեկավարի գրասենյակին: Գազայի հատվածից գիշերվա ընթացքում 200 հրթիռ է արձակվել
Մայիսի 15-ի լույս գիշերը Գազայի հատվածում շարունակվել է փոխհրաձգությունը Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման զինյալների միջև: Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ ավիահարվածով ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության ղեկավար Տաուֆիկ Աբու Նաիմի գրասենյակը. իսրայելական կողմի տվյալներով այդ գրասենյակն օգտագործվել է շարժման ռազմական ենթակառուցվածը ղեկավարելու համար: Բացի այդ՝ ավիահարվածներ են հասցվել հրթիռների…