«Խաղադրույքը» շատ բարձր է. եթե թալիբները Փանջշերում պարտվեն, ապա․․․ Վարդան Ոսկանյան

Աֆղանստանի Փանջշերում ծանր մարտեր են ընթանում։ Պակիստանյան ԱԹՍ-ների, զինվորական հրահանգիչների և հատուկ ծառայությունների աջակցությամբ թալիբները դեռևս չեն կարողանում կոտրել փանջշերյան դիմադրությունը, որի մարտիկները, ելնելով Փանջշերի աշխարհագրության առանձնահատկություններից, կիրառում են ուշագրավ մարտավարություն։ Թալիբական մոտ 12 հազարանոց ուժերը մուտք են գործել փանջշերցիների կողմից լքված ձորակների բնակավայրեր, որոնց բնակիչները՝ ներառյալ նաև կանայք ու…

Continue Reading«Խաղադրույքը» շատ բարձր է. եթե թալիբները Փանջշերում պարտվեն, ապա․․․ Վարդան Ոսկանյան

Ուզում ենք, որ Թուրքիան մեզ օգնի․«Թալիբան»-ի քաղաքական բյուրոյի խոսնակ

Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն սահմանած արմատական  «Թալիբան» խմբավորման Կատարի քաղաքական բյուրոյի խոսնակ Մուհամեդ Նայիմ Վերդաքը հայտարարել է, թե իրենք ցանկանում են Թուրքիայի հետ ստեղծել կառուցողական, բարիդրացիական և լավ հարաբերություններ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Թուրքիան կարևոր երկիր է, իսկ թուրքերը՝ մահմեդական եղբայր ժողովուրդ։ Թուրքիայի հետ կան պատմական, սոցիալական և մշակութային հարաբերություններ։ Մենք Թուրքիայի…

Continue ReadingՈւզում ենք, որ Թուրքիան մեզ օգնի․«Թալիբան»-ի քաղաքական բյուրոյի խոսնակ

Աշխարհը փորձում է բանակցել թալիբների հետ, իսկ վերջիններս՝ փանջշերցիների. Վարդան Ոսկանյան

Աֆղանստանի՝ թալիբների կողմից այդպես էլ չնվաճված Փանջշեր նահանգն ունի ընդամենը 3․610 քառակուսի կիլոմետր տարածք և մոտ 173․000 պարսկալեզու բնակչություն։ Լեռնային այս փոքր «կղզին» ոչ միայն ոչ մի կերպ չի հանձնվում «Թալիբանին», այլ նաև այստեղի զինված ուժերն արդեն իսկ հաջողություններ են գրանցել՝ թալիբներից ազատագրելով հարակից Բաղլան և Փարվան նահանգների մի քանի…

Continue ReadingԱշխարհը փորձում է բանակցել թալիբների հետ, իսկ վերջիններս՝ փանջշերցիների. Վարդան Ոսկանյան

Ի՞նչ վտանգներ սպասել Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններից. Վարդան Ոսկանյանը պարզաբանում է

«Թվում է, թե Աֆղանստանի իրադարձությունները շատ հեռու են Հայաստանից կամ, ընդհանրապես, Հարավային Կովկասից, բայց այդուհանդերձ որոշակի ռիսկեր պարունակում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա ընդգծեց՝ խոսքը, նախ և առաջ, այն հանգամանքի մասին է, որ թալիբների իշխանության գալով՝ միջազգային ահաբեկչական կառույցները կարող են ոգեշնչվել և ակտիվացնել իրենց գործունեությունը Մերձավոր Արևելքի…

Continue ReadingԻ՞նչ վտանգներ սպասել Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններից. Վարդան Ոսկանյանը պարզաբանում է

Կենտրոնական Ասիայում թուրքական «օրինակելի» ակտիվությունը

Թուրքական ակտիվությունը Կենտրոնական Ասիայում, ցավալիորեն, կարելի է կոչել նույնիսկ օրինակելի։ Մասնավորապես, մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Հ․ Աքարն, այցելելով Ղրղըզստան և Տաջիկստան, նպատակ է հետապնդել սերտացնել հատկապես ռազմական և ռազմատեխնիկական ոլորտի հարաբերությունները այս երկրների հետ։ Բան այն է, որ ՀԱՊԿ անդամ այս պետությունները ոչ միայն միմյանց հետ սահմանային…

Continue ReadingԿենտրոնական Ասիայում թուրքական «օրինակելի» ակտիվությունը

Ղրիմից մինչև Քաբուլ ձգվող թուրքական ռազմական «կիսալուսինը» և առանց ԱԳՆ Երևանը

Այս պահին Ռուսաստանի սահմանների մերձակայքում Թուրքիան ներգրավված է միանգամից երկու զորավարժություններում։ Դրանք ներառում են Սև ծովում ընթացող համանատոյական «Ծովային զեփյուռ» և Ադրբեջանում այսօր մեկնարկած և նախապես չհայտարարված «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» թուրք-ադրբեջանական ռազմախաղերը։ Ամենայն հավանականությամբ, այս երկու գործողությունները փոխշաղկապված են, թեև այդ մասին չի բարձրաձայնվում։ Եթե սրան ավելացնենք նաև այն, որ…

Continue ReadingՂրիմից մինչև Քաբուլ ձգվող թուրքական ռազմական «կիսալուսինը» և առանց ԱԳՆ Երևանը

Տարբեր բաղադրիչներով գործում է մեկ միասնական ծրագիր՝ Ռուսաստանի համար միանգամից մի քանի ճակատներ բացելու նպատակով. Վարդան Ոսկանյան

Թվում է, թե Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանային Շերխան Բանդար անցակետի վերահսկողության անցումը թալիբներին մեզանից շատ հեռու տեղի ունեցող և մեզ հետ որևէ առնչություն չունեցող մի իրադարձություն է։ Մինչդեռ Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ, իսկ թալիբների հայտնվելը Տաջիկստանի հետ սահմանային անցակետում հենց այդպիսի գործընթաց է, ուղղակիորեն միտված է Ռուսաստանի դեմ,…

Continue ReadingՏարբեր բաղադրիչներով գործում է մեկ միասնական ծրագիր՝ Ռուսաստանի համար միանգամից մի քանի ճակատներ բացելու նպատակով. Վարդան Ոսկանյան

ԱՄՆ-ն պլանավորում է Աֆղանստանից դուրսբերած զորքերը տեղակայել Ուզբեկստանում և Տաջիկստանում

ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են Աֆղանստանից դուրսբերած զորքերի տեղակայման հնարավորությունը Կենտրոնական Ասիայի երկրներում, մասնավորապես՝ Ուզբեկստանում և Տաջիկստանում: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան ռազմական հրամանատարական կազմից իր աղբյուրին: Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն ցանկանում է զորքերի դուրսբերումից հետո էլ շարունակել աջակցել աֆղանական կառավարությանը թալիբների և այլ էքստրեմիստների զսպման…

Continue ReadingԱՄՆ-ն պլանավորում է Աֆղանստանից դուրսբերած զորքերը տեղակայել Ուզբեկստանում և Տաջիկստանում