Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանի կառուցման համար հայտարարված դրամահավաքը փակված է
Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանի կառուցման համար հայտարարված դրամահավաքը պաշտոնապես հայտարարում ենք փակված։ Վերջնարդյունքում հավաքվել է 117,582 ԱՄՆ դոլար՝ անհրաժեշտ 111,112-ից։ Նվիրաբերություն են կատարել 2,880 անձ։ Այս դրամահավաքի ամբողջ ընթացքը հասարակական համագործակցության հերթական ստացված օրինակներից էր։ Կից նկարներում կարող եք տեսնել կառուցվող համալիրի տեսքը, որը բոլորիս գործուն ջանքերով իրականություն կդառնա…