Սյունիքի շախմատիստները՝ «Ծաղկաձոր օփեն 2026» միջազգային մրցաշարում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Սյունիքի շախմատիստները՝ «Ծաղկաձոր օփեն 2026» միջազգային մրցաշարում

📍 Հոկտեմբերի 24-ին Ծաղկաձորում մեկնարկեց Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած «Ծաղկաձոր օփեն 2026» միջազգային մրցաշարը։ Մրցաշարն անցկացվում է երկու խմբով՝ շվեյցարական համակարգով, 9 տուր։ Մասնակցում է ավելի քան 220 շախմատիստ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից և Գերմանիայից, այդ թվում՝ գրոսմայստերներ և միջազգային վարպետներ։

🏔️ Սյունիքի մարզը մրցաշարում ներկայացնում են՝

🅰️ Ա խումբ

♔ միջազգային վարպետ Ալեքս Սահակյան

♔ ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արտյոմ Մանուկյան

♔ Վաչագան Շեգունց

🅱️ Բ խումբ

♙ Գոռ Գրիգորյան

♙ Երվանդ Մելիքսեթյան

♙ Հենրի Սարգսյան

📊 Երեք տուրից հետո Ա խմբում Ալեքս Սահակյանն ունի 2,5 միավոր և առաջատարներից ետ է մնում ընդամենը կես միավորով, Արտյոմ Մանուկյանը՝ 2, Վաչագան Շեգունցը՝ 0,5։ Բ խմբում Գոռ Գրիգորյանն ունի 2 միավոր, Հենրի Սարգսյանը՝ 1,5, Երվանդ Մելիքսեթյանը՝ 1։ Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 30-ին։

🤝 Մեր շախմատիստների մասնակցությունը մրցաշարին հնարավոր է դարձել Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ։

💪 Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին։

🙏 Շնորհակալություն ենք հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատ/ Kapan Mining and Processing Company համագործակցության համար, որի շնորհիվ ֆեդերացիան հնարավորություն ունի աջակցել մարզի շախմատիստներին և ապահովել նրանց մասնակցությունը հանրապետական ու միջազգային մրցաշարերին։

🔗 Արդյունքները՝

Ա խումբ՝ https://chess-results.com/tnr1502474.aspx

Բ խումբ՝ https://chess-results.com/tnr1502473.aspx

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել