ՍՅՈՒՆԻՔԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՔԵԶ ԳՐԱՆՑՎԻ՛Ր #ՑԱՏԿ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ
https://forms.gle/1TmWz6HaurWQ9T8v5
Նոյեմբերի 6-ին արի՛ Գորիս և փոխի՛ր քո կարիերայի ընթացքը։
Իննոբիզ ՀԿ-ն և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ՝ Արաբական ծոցի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ ներկայացնում են «Ցատկ դեպի աշխատաշուկա» գործատուների մեծ տոնավաճառը։
Սա սովորական հանդիպում չէ. սա իրական հնարավորությունների հարթակ է, որտեղ մի տանիքի տակ հավաքվելու են մարզի լավագույն գործատուները, որոնք գուցե փնտրում են հենց քեզ։
Ի՞նչ է սպասվում.
Ուղիղ հանդիպումներ մարզի առաջատար գործատուների հետ
Պրոֆեսիոնալ CV ստեղծելու և աշխատանքային հարցազրույցի պատրաստվելու հնարավորություն
Աշխատարան՝ աշխատանք փնտրելիս արհեստական բանականության (AI) կիրառման թեմայով
Օգնություն՝ e-work.am-ում պրոֆիլ ստեղծելու հարցում
Անվճար խաղային անկյուն փոքրիկների համար
Նոյեմբերի 6 | 11:00-16:00
ՎԱՅՐԸ` Գորիս,Մաշտոցի փող. 100,«Միրհավ» ռեստորան,
Մուտքն ԱՆՎՃԱՐ է
Գրանցվեք միջոցառմանը, որպեսզի իմանաք մանրամասները`սեղմելով «Մասնակցում եմ» https://www.facebook.com/share/19RNTyFYmG/
.
Սույն հրապարակումն իրականացվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ՑԱՏԿ. առաջընթացի և տնտեսական կայունության կրթական ծրագիր կանանց համար» ծրագրի շրջանակներում՝ Innobiz ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իննոբիզ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի AGFUND-ի և ՄԱԲՀ-ի (UNFPA Armenia) տեսակետները: