Մարզերի երիտասարդների համար՝ մեկամսյա անվճար կրթական ծրագիր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մեկնարկում է մեկամսյա անվճար կրթական ծրագիր՝ ուղղված Հայաստանի մարզերում բնակվող երիտասարդների թվային և մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Ծրագրի շրջանակում մասնակիցները կզարգացնեն՝

• թվային գրագիտության հմտությունները,

• կիբերանվտանգության վերաբերյալ իրազեկվածությունը,

• արհեստական բանականության գործիքների կիրառման կարողությունները,

• հաղորդակցման, թիմային աշխատանքի և այլ կարևոր soft skills-ը։

Դասընթացը ներառում է առկա և առցանց հանդիպումներ, անհատական ու խմբային առաջադրանքներ, ոլորտի մասնագետների մասնակցությամբ հանդիպումներ և շարունակական աջակցություն։

Ծրագրի ավարտին մասնակիցները կպատրաստեն աշխատանքի որոնման և ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ գործնական նյութերի փաթեթներ։

Տևողությունը՝ 1 ամիս, ընդհանուր՝ 34 ժամ

Ձևաչափը՝ հիբրիդային

Իրականացման քաղաքները՝ Մեղրի, Կապան, Եղեգնաձոր, Նոյեմբերյան, Վարդենիս, Ճամբարակ, Կողբ և Ալավերդի։

Ծրագրին կարող են մասնակցել՝

• 15–17 տարեկան ավագ դպրոցի աշակերտները,

• 18–29 տարեկան երիտասարդները,

• Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք՝ առաջնահերթություն տալով աշխատանք չունեցող դիմորդներին։

Ծրագիրը հնարավորություն է տալիս զարգացնել ժամանակակից աշխատաշուկայում պահանջված հմտություններ, բարձրացնել թվային գործիքների անվտանգ և արդյունավետ կիրառման մակարդակը և ավելի պատրաստված ներկայանալ կրթական, աշխատանքային ու ձեռնարկատիրական նոր հնարավորություններին։

Գրանցման հղումը՝ https://forms.gle/ezpCFkd4Zik5cTYW9

Ծրագիրն իրականացվում է «NEST. հմտությունների եւ տեխնոլոգիաների ազգային

էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)

համագործակցությամբ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել