
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորում անցկացվել է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը։ Մրցաշարին մասնակցել են 25 երկրների 27 թիմեր, իսկ ութ խաղափուլերի արդյունքում լավագույն եռյակում են հայտնվել Բելառուսի, Լատվիայի և Վրաստանի թիմերը։








