Bloomberg-ի փոխանցմամբ՝ Իլոն Մասկի SpaceX և xAI ընկերությունները մասնակցում են Պենտագոնի գաղտնի մրցույթին, որի նպատակն է մշակել ձայնային կառավարմամբ ինքնավար անօդաչու սարքերի ռոյերի (երամների) ծրագրային ապահովում։ Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 100 մլն դոլար, և նախատեսվում է կես տարվա ընթացքում ստեղծել համակարգ, որը ձայնային հրահանգները կվերածի թվային հրամանների՝ հնարավորություն տալով դրոններին ինքնավար հետապնդել թիրախը։
Ծրագիրը բաղկացած է հինգ փուլից՝ ծրագրային մշակումից մինչև իրական պայմաններում փորձարկումներ։ Նշվում է, որ դրոնները նախատեսվում են կիրառել հարձակողական նպատակներով։
xAI-ն սկսել է ակտիվորեն հավաքագրել ինժեներների՝ գաղտնիության բարձր աստիճանի թույլտվությամբ։ Սա համարվում է նոր փուլ Մասկի համար, քանի որ նա նախկինում քննադատաբար էր արտահայտվում ինքնավար հարձակողական զենքերի ստեղծման վերաբերյալ։
SpaceX-ը վաղուց համագործակցում է Պենտագոնի հետ, սակայն հիմնականում կենտրոնացած է եղել հրթիռների և արբանյակային համակարգերի վրա։ Վերջերս SpaceX-ը ձեռք է բերել xAI ընկերությունը՝ հայտարարելով, որ նպատակ ունի ստեղծել լայնամասշտաբ, ուղղահայաց ինտեգրված նորարարական կենտրոն՝ համատեղելով արհեստական բանականությունը, տիեզերական տեխնոլոգիաները և կապի համակարգերը։