Սիրով տեղեկացնում ենք, որ Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միությունը նախատեսում է իրականացնել տարեկան համաժողով:
Համաժողովի հիմնական օրակարգն է․
Բացման խոսք ֊ Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների միության ժ․պ․ տնօրեն ֊ Ժորա Աեքլսանյան
Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների միության կառուցվաքծը հիմնական գործառույթները ֊ Արտուր Խոջաբաղյան
«Գորիսի Զբոսաշրջաային Բրենդի առաջմղում» ծրագիրը ֊ Մանե Հարյան
Հարց ու պատասխան ֊ քննարկում
Նոր անդամների անդամագրություն
Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների միության խորհդի ընտրութուն։
Այդ օրը զբոսաշրջության ոլորտին առընչվող կազմակերպությունները, ովքեր կցանկանան դառնալ միության անդամ, կկարողանան լրացնել համապատասխան դիմումը եւ միանալ միությանը։
Այնուհետեւ նրանք իրավունք կունենան մասնակցելու փակ գաղտնի քվեարկությանը, որի արդյունքների հիման վրա միության յուրաքանչյուր անդամ կկարողանա դառնալ խորհուրդի անդամ։
Զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին, անհատներին սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը։ Միջոցառումը բաց է, լրագրողների եւ այլ հետաքրքրված անձանց համար։
Համաժողովը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 23֊ին, ժամը 14.00֊ին, Խորեայի Ձոր Հյուրանոցում։