Նոյեմբերի 29-ին բժիշկ-ուռուցքաբանի այցը Գորիսի բկ-ում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
114 Views

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԲԺԻՇԿ-ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԻ ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԲԿ

Սիրելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 29֊ին, ժամը` 10։00֊ից Գորիսի ԲԿ֊ի հիվանդանոցում վճարովի հիմունքներով խորհրդատվություն կիրականացնի բժիշկ֊ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Շահեն Գարեգինի Փարսյանը։

Շահեն Գարեգինի Փարսյանը ծնվել է Գորիսում և 2013 թվականին ավարտել է ԵՊԲՀ֊ի բուժական գործ ֆակուլտետի մագիստրատուրան։

ՌԴ Սանկտ֊Պետերբուրգի Ի. Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնում ստացել է բժիշկ֊ուռուցքաբանի մասնագիտացում։

Աշխատել է Սանկտ֊Պետերբուրգում, իսկ ՀՀ տեղափոխվելուց հետո` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

Այժմ Էրեբունի ԲԿ֊ի գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ ուռուցքաբանն է։

Բժշկին առաջնահերթ անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ գանգատները.

Կրծքագեղձերի և թևատակերի գոյացություններ, պնդացած տեղամասեր շոշափման ժամանակ, ցանկացած տիպի դիսկոմֆորտի (այրոց, մրմռոց, ծակոցներ և ցավի զգացում), մաշկի փոփոխության, պտուկի ներքաշման, պտուկից արտադրության

Կրծքագեղձի չարորակ և բարորակ գոյացություններ

Կրծքագեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա

Կանանց սեռական օրգանների չարորակ գոյացություններ կամ չարորակ գոյացությունների կասկած

Այլ օրգանների ուռուցքային գոյացություններ

Քիմիոթերապևտի խորհրդատվություն

Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել բժշկին հետևյալ հեռախոսահամարով՝ 077 99 60 35:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել