Կոմիտասի ժառանգության նրբերանգները՝ երաժշտության եւ պոեզիայի զուգահեռում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
77 Views

Կայացաւ՝ «ԿՈՄԻՏԱՍ՝ ԵՐԱԺԻՇՏ ԵՒ ԲԱՆԱՍՏԵՂԾ» խորագրով նախագծի թուով 8-րդ համերգը․ նախագիծը մտայղացել է երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին։ Նախորդ համերգների ժամանակ հանդէս են եկել տարբեր երաժիշտներ, երգիչներ, եղել է համերգ՝ երգչախմբի հետ համատեղ, այս անգամ երաժշտական համագործակցութիւնը՝ գործիքաւորող, երաժիշտ՝ փողային նուագարանների վարպետ Նորայր Քարտաշեանի, եւ «Մենուա» խմբի հետ էր։ Նախագծի նպատակն է՝ տարբեր համերգային ծրագրերի միջոցով ներկայացնել կոմիտասեան երաժշտական ժառանգութեան բոլոր դրսեւորումները, ինչպէս նաեւ՝ Կոմիտասի գրական ժառանգութիւնը։

Համերգի առաջին մասում հնչեց՝ Վահան Արծրունու «Կոմիտաս․ Տասը Յայտնութիւն» երգաշարը` գրուած Կոմիտասի բանաստեղծութիւնների հիման վրայ, որի Յայտնութիւններից առաջինը՝ «Իբր Զարդ» էր․ հնչեց ստեղծագործութեան գործիքային տարբերակը (մենակատար՝ Նելլի Մանուկեան, flute), որը բացեց տիեզերական եւ տիեթերային ճանապարհորդութեան պատուհանը:

«Ես եմ» եւ «Պատրանք» երգերի կատարման ժամանակ՝ Վահան Արծրունուն եւ երաժիշտներին միացաւ նաեւ Նորայր Քարտաշեանը՝ հայկական սրինգի ներդաշնակ հնչիւններով, եւ երանգային բացառիկ գունազարդում տեղի ունեցաւ, որը հանդիսատեսի համար նորութիւն էր։ Համերգաշարի ցանկացած համերգ անկրկնելի է՝ թէ՛ երաժշտական կազմերը, թէ՛ կատարողական մաւտեցումները փոփոխական են եղել։

Համերգի երկրորդ մասում հանդէս եկաւ Նորայր Քարտաշեանը՝ իր «Մենուա» խմբով։ Հնչեցին իր մշակումները, որոնք կոմիտասեան եղանակների ժամանակակից եւ նոր ընկալումներն են․ վարպետի ներդաշնակութիւններն ունեն ուրոյն ձեռագիր, եւ բոլոր երաժիշտների բարձրաճաշակ կատարողականութեան շնորհիւ հանդիսատեսին բերեցին խոկման վիճակի։

Համերգի ընդհանուր գեղագիտութեան մակարդակը բացառիկ էր։ Կարելի է ասել, մենք՝ երաժշտական բազմաբնոյթ հայեւէջներով բարձրանում էինք վեր՝ ընթանալով Հայրենիք կենսոլորտի պարոյրածրով։

Չգիտեմ ինչու է այդպէս լինում, բայց ամէն անգամ աչքերիցս արցունք է հոսում, երբ լսում եմ Վահան Արծրունու «Կոմիտաս․ Տասը Յայտնութիւն» երգաշարի երգերը․ սակայն, արցունքի հոսքը կախուած չէ որեւէ յստակ երգից։ Անցած համերգներից մեկի ժամանակ՝ «Նոճիներ ու մայրիներ» երգն էր բացել աղբիւրը, մեկ այլ համերգի ժամանակ՝ «Սալայատակն ու ուղին» երգը, այս անգամ էլ՝ «Իբր Զարդ» ստեղծագործութեան եղանակի առաջին հնչիւններից բացուեց․ քսան վայրկեան էլ չէր անցել․․․ Երեւի՝ ջրի էութիւնը ջուր է բերում. սկզբում նշեցի՝ չգիտեմ, որովհետեւ տարիներ յետոյ՝ արժեւորումս էլ աւելի կը լիանայ եւ կը բացուի։

Վահան Արծրունու եւ Նորայր Քարտաշեանի ժառանգութիւնները մնայուն են՝ ժամանակի մէջ, բայց ունեն գնայուն ճկունութիւն՝ գեղագիտութեան մէջ։

Յ․ Գ․ Շնորհակալութիւն։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել