ԳՆԱՀԱՏՎԵԼ ԵՆ ՏԻՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
Տեղական ինքնակառավարման ոլորտում անշահախնդիր աշխատանքի համար համայնքի ղեկավար Ս. Լալայանը և աշխատակազմի քարտուղար Մ. Թևոսյանը յուրաքանչյուր ոլորտում մեկական լավագույն ներկայացուցչի պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնել։
Շնորհակալագրերի են արժանացել բնակավայրերի վարչական ղեկավարները և ավագանու անդամները։
Ներկաները արժանացել են նաև փոքրիկ հուշանվերների։
«Մենք արժևորում ենք յուրաքանչյուրիդ ներդրած ջանքը համայնքահեն գործում և լիահույս ենք, որ այսուհետ այս ոլորտում էլ առավել մեծ ուժեր եք գործադրելու՝ ի նպաստ համայնքի օրավուր զարգացման», – նշել է Սամվել Լալայանը։
Աշխատակազմի քարտուղար Մարի Թևոսյանն իր խոսքում նշել է, որ լավագույն արդյունքին հասնելու համար կարևոր է համագործակցությունն ու համատեղ ջանքերով նոր ծրագրերի կյանքի կոչումը և բոլորին այդ տարբերակով աշխատելու կոչ է արել։
Օրը հագեցած և տոնական դարձրին Շինուհայրի երաժշտական դպրոցի սաները և Արտյոմ Սյունեցու Շինուհայր պարի համույթի սաները, իսկ միջոցառման ավարտին ներկաների համար փոքրիկ հյուրասիրություն էր կազմակերպվել։