Երկար սպասված նորություն․ Alex Sahakyan-ը դարձավ միջազգային վարպետ, քանի որ 3 հատ բալ լրացնելուց հետո նաեւ իր վարկանիշը հատեց 2400-ի շեմը։
Ալեքսն առաջինն է Սյունիքում, ով հատեց միջազգային վարպետի շեմը։
Վստահ եմ, որ սա ճանապարհ կբացի բոլորի համար։
Նաեւ ուզում եմ հատուկ շեշտել, որ սպորտային հաջողությունը հնարավոր է դառնում, երբ լինում է համապատասխան եւ ճիշտ աջակցություն հեռանկար ունեցող մարզիկներին։
Ալեքսի հաջողության ֆոնին մի երկու բան պատմեմ։ ։)
Ես երբ դեռ նոր էի զբաղվում Սյունիքի Մարզի Շախմատի Ֆեդերացիա գործերով, այն ժամանակ էլ արդեն ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանի կողմից մեծ ուշադրություն էր դարձվում Ալեքսին։
Հետագայում ֆեդերացիայի ակտիվի հետ ստեղծեցինք մեխանիզմ, որ մարզի լավագույն պատանիները ստանան տարեկան աջակցություն մասնակցելու միջազգային եւ հանրապետական մրցաշարերի։
Տարեկան 100֊ից ավել անգամ շուրջ 30 պատանի մարզիկի տրվում էր նմանատիպ աջակցություն։ Էս ամեն ինչն իհարկե հնարավոր էր դառնում, քանի որ մեր գործընկերն էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine-ը։
Ինչու «էր», որովհետեւ Կոմբինատի հիմնադրամի նոր տնօրինությունը անհասկանալի պատճառով դադարեցրեց Սյունքի մարզի շախմատի ֆեդերացիայի հետ գործող 25 ամյա համագործակցությունը։ Սրա մասին շուտ պետք է գրեի, քանի որ այս տարի լիքը պատանիներ սպասում էին իրենց աջակցությանը մասնակցելու մրցաշարարերին եւ չմասնակցեցին, քանի որ չկար համապատասխան բյուջեն։ Մարդիկ տեղյակ չէին թե ինչու չկա աջակցությունը, որովհետեւ մենք հույս ունեինք, որ այն կլինի։ Ի դեպ, ազնվության համար նշեմ, որ սրա մասին տեղյակ էի պահել նաեւ մեր մարզպետին (ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ/Staff of Syunik Marzpet of the RA) եւ ցայսօր անարձագանք է մնացել իմ գրությունը։
Բայց անցնենք առաջ, սրա մասին չէ որ ուզում եմ խոսել։
Սրանք սովորական դժվարություններ են, որ ցանկացած գործում էլ լինում են։
Մեր առանցքային քայլերից է մրցավարների որակավորման հարցը, որի արդյունքում խնդիր ենք դրել բոլոր քաղաքներում ունենալ մինչեւ 3 որակավորված մրցավարներ։
Սրան մասնակիորեն հասել ենք, որը հնարավորություն է տալիս, որ բոլոր քաղաքներում ռեգյուլար կազմակերպենք կարգային մրցաշարեր։
Այս պահին տարեկան մինչեւ 50 մրցաշար է անցկացվում Սյունիքում, որին մասնակցում են հարյուրավոր շախմատիստներ։ Որակավորման կարգ ունեցող շախմատիստների քանակով այժմ Սյունիքը հանրապետությունում չորրորդ մարզն է։ Մենք նպատակ ունենք բարելավել այս արդյունքը նույնպես։
Մարզի շախմատային ակտիվի հետ վերջին քննարկումներից մեկի ժամանակ ասեցի, որ պետք է մինչեւ 5 տարին ունենանք շախմատի պատանիների եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր։
Ալեքսը խառնեց կարտերը, ամռանը դարձավ եվրոպայի փոխչեմպիոն։ Բայց մեր նպատակը շարունակում է մնալ նույնը։
Մարզում պետք է լինեն գրոսմաստերներ, միջազգային վարպետներ, վարպետներ, որպեսզի շախմատային վարպետությունը մտնի մարզի խմբակներ։
Սա նաեւ կնապստի նրան, որ սյունեցի մարզիկների վարպետական, գրոսմաստերական աճը լինի հենց Սյունիքում եւ ոչ թե Երեւանում։
Էսօր փաստացի միայն Սիսիանում ունենք ՖԻԴԵ֊ի վարպետ, ով զբաղվում է մարզչությամբ։ Խոսքը Վարդան Մովսիսյան-ի մասին է։ Մեծ գործ է անում Սիսիանի շախմատի զարգացման համար ու մինչեւ 3 տարին ձայները կլսեք։
Էստեղ հատուկ ուզում եմ ընդգծել «ոմանց» համար, որ իմանան, որ որեւէ սպորտային հաջողության հետեւում մարդկանց տարիների չարչարանքն է կանգնած, հատկապես սպորտում։ Եւ որեւէ սպորտում հաջողություն արձանագրելու համար, հարկավոր է համբերություն ունենալ եւ սպասել։
Եվ էստեղ ուզում եմ հատուկ շեշտել նաեւ Կապանում Stepan Khachatryan֊ին, քանի որ Ալեքսն իր սանն է եւ իր առաջին հաջողություններն ու վերելքը գրանցել է հենց Ստեփանի ջանքերի շնորհիվ։
Ստեփանի աշակերտներն այսօր Սյունիք ուժեղագույն շախմատիստների ցուցակում են։
Սա մեր մարզի շախմատային կյանքի ընթացիկ համայնապատկերն էր։ Այն դանդաղ եւ հաստատուն քայլերով առաջ է գնում, շնորհիվ լիքը նվիրյալների, ովքեր սիում են շախմատը եւ հասկանում են դրա կարեւորությունն առհասարակ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Ալեքսի հաջողության կապակցությամբ։