Դիտումների քանակը` 22
97 Views
Ալեքս Սահակյանը շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների առաջնության շրջանակներում հաղթահարեց 2400 վարկանիշային շեմը և քանի որ արդեն ունի անհրաժեշտ նորմաները, կստանա միջազգային վարպետի կոչում:
Ալեքսը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 36 կետով:
Նկատենք, որ նա առաջինն է Սյունիքում, ով հաղթահարել է միջազգային վարպետի շեմը։ Սրանով նա մեծ ճանապարհ է բացում Սյունիքի շախմատիստների համար եւ ապացուցում, որ Սյունիքում հաստատակամորեն զարգանում է շախմատը։
Շնորհավորում ենք Ալեքսին և մաղթում նոր ձեռքբերումներ։