Հանդիսավոր կերպով նշվել է ՏԻՄ համակարգի 28-ամյակը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
70 Views

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԿԵՐՊՈՎ ՆՇՎԵԼ Է ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 28-ԱՄՅԱԿԸ

Այսօր հանդիսավոր կերպով նշվեց Տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության մի շարք անդամներ, այլ պետական պաշտոնյաներ, ՀՀ տասը մարզպետները և բոլոր համայնքապետերը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, միջազգային և հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։

Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարը նախ շնորհավորել է ներկաներին և խոսել ՏԻՄ համակարգի կայացման և առաջիկայում սպասվող անելիքների մասին:

Տեսաուղերձով ներկաներին է դիմել նաև Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորին։ Նա մասնավորապես խոսել է Հայաստանում ժողովրդավարության կայացման կարևորության մասին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ամենամեծ համայնքի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն իր հերթին արձանագրել է, որ Տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է, բայց դեռ շատ անելիքներ կան։

Վարչապետը կարևորել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում բարեփոխումների օրակարգի շարունակականությունը սոցիալ-հոգեբանական իմաստով․ «Քաղաքացին պետք է ճանաչի այն մեխանիզմները, որի գործարկման միջոցով տեղի են ունենում կամ տեղի չեն ունենում այն փոփոխությունները, որոնք ինքն ակնկալում է»,- ասել է վարչապետը և ընդգծել համայնքի բնակիչների համար «համայնք» հասկացությունն ավելի պարզ և ընկալելի դարձնելու կարևորությունը։

Միջոցառման ավարտին մի շարք համայնքներ տարբեր անվանակարգերում խրախուսվել են ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել