Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը` տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
118 Views

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը` տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

Հարգելի՛ գործընկերներ,

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգարժա՛ն աշխատակիցներ,

Գորիս համայնքի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:

Տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են այն կենսական կամուրջը, որն ապահովում է պետության և քաղաքացու միջև կապը, իրականացնում համայնքային կյանքի և համապետական զարգացման ծրագրերի ներդաշնակ համադրումը:

Համայնքների կայուն զարգացումը և բնակչության բարօրության ապահովումը պահանջում են բարձր պրոֆեսիոնալիզմ, անսահման նվիրվածություն և անխոնջ աշխատանք:

Մեր պարտքն է համախմբված ջանքերով շարունակել այս պատասխանատու առաքելությունը՝ ծառայելով հայրենիքին: Յուրաքանչյուր համայնք պետք է դառնա այն հուսալի հենասյունը, որի վրա կառուցվում է հզոր Հայաստանը:

Մաղթում եմ բոլորիս անսպառ եռանդ, ստեղծագործական մտածողություն և նորանոր հաջողություններ: Թող մեր նվիրված աշխատանքն իր արդյունքը տա՝ բերելով իրական փոփոխություններ համայնքներում և բարօրություն՝ մեր քաղաքացիներին:

Վստահ եմ, որ միասնական կամքով մենք կկերտենք այն հզոր Հայաստանը, որի մասին երազում ենք:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել