Դիտումների քանակը` 17
87 Views
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՈՒԽՏԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՀԱՅ ԳԵՐՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՂՈԹՔ՝ ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Ս. թ. նոյեմբերի 10-ին Սյունյաց թեմի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը մատուցեց իր եպիսկոպոսական ուխտի անդրանիկ պատարագը։ Հավարտ պատարագի նաև աղոթք բարձրացվեց առ Աստված Ադրբեջանում ապօրինաբար բանտարկված հայ գերյալների համար, և հատուկ ուղերձով վերստին բարձրաձայնվեցին հայ գերիների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության հարցերը։