Հրեշտակապետների տոնը Հայ Առաքելական Եկեղեցում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
88 Views

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սրբոց Հրեշտակապետաց`Սուրբ Գաբրիելի և Սուրբ Միքայելի և ողջ Երկնային Զորաց հիշատակության օրը։

Հայ Եկեղեցու Հրեշտակաբանության համաձայն` Հրեշտակներն Անմարմին հոգիներ են՝ Իմացական, Անձնիշխան, Մշտաշարժ, Քնսեռ, Սնմահ և Սպասավոր Աստծուն: Ըստ Եկեղեցու Սուրբ Հայրերի` Հրեշտակները, իբրև Լուսեղեն Էակներ, ստեղծվել են Արարչագործության Առաջին Օրը` Լույսի հետ միասին: Աստծո Հրահանգով Նրանք կոչված են Սպասավորելու մարդ արարածին: Հետևաբար Նրանք Սպասավոր հոգիներ են, որոնք Երկնաբնակ լինելով հանդերձ, Իրենց մասնակցությունն են բերում նաև երկրավոր կյանքի ընթացքին, Գործում են ժամանակի և տարածքի մեջ ապրող մարդու հետ, մարդու համար: Հրեշտակներին անվանում են նաև Աստծո Պատգամավորներ, ովքեր մեզ են փոխանցում Տիրոջ Կամքը:

Սուրբ Գիրքը վկայում է, որ Նրանք Բազմաքանակ են: Ըստ Սուրբ Դիոնիսիոս Արիսպագացու` Հրեշտակներն ունեն ինը Դաս`

Աթոռներ,

Քերովբեներ,

Սերովբեներ,

Տերություններ,

Զորություններ,

Իշխանություններ,

Պետություններ,

Հրեշտակապետեր ,

Հրեշտակներ:

Գաբրիել անունը, որ նշանակում է «Աստծո Այր», Բարձրյալի անմիջական պաշտոնյան է, որին վերապահված է Տիրոջ Վերին Խորհուրդներն Ավետարանելու Շնորհ:

Այս Սուրբ Հրեշտակապետը, որ ուղարկվել էր Տիրոջ կողմից, Սուրբ Կույս Մարիամին Բարի Լուրը հաղորդեց, իսկ Զաքարիային` Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան Ավետիսը: Միքայել անունը, որ նշանակում է «Ո՞վ է Աստծուն նման», Երկնավոր Արքայի Փառքի և Նրա Ժողովրդի Պաշտպանության համար Մարտնչողն է, որին տրված է Կառավարելու և Թագավորելու Շնորհ: Սուրբ Միքայել Հրեշտակապետի անունը չորս անգամ վկայակոչված է Սուրբ Գրքում (Դանիել Ժ 13, ԺԲ 1, Հուդա Ա 9, Հայտնություն ԺԲ 7):

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել